Աղի և շաքարավազի խառնուրդը անքնության դեմ պայքարում
LIFEDailymail.health-ը ներկայացրել է հերթական «կախարդական փոշին», որը կվերացնի անքնության հետքը: Թեև այն խորհուրդ չի տրվում օգտագործել մեծ քանակությամբ, աղն օգնում է վերացնել գլխացավը, բարելավում է իմունիտետը, բարձրացնում է մարմնի էներգետիկ ուժը:

Ինչպես տեղեկացնում է աղբյուրը` աղն ու շաքարավազը խորհուրդ չի տրվում մեծ քանակությամբ օգտագործել, քանի որ դրանք կարող են քայքայել առողջությունը, սակայն դա չի նշանակում, որ դրանք չեն կարող դրական ազդեցություն ունենալ ճիշտ օգտագործման պարագայում:

Գիտնականների համոզմամբ՝ շաքարավազի և աղի խառնուրդը հատուկ նշանակություն ունի մարդու առողջության համար: Հատկապես նրանք, ովքեր տառապում են անքնությամբ, այս միջոցը կարող է օգտակար լինել: Քաղցրի և աղի համադրությունն օգնում է կարգավորել սթրեսի հորմոնի գործառույթը: Այն ամենն, ինչ պետք է անել, մի պտղունց այս խառնուրդից լեզվի տակ դնելն է ու թողնելը, մինչև այն հալչի:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



