Հայտնի հայեր, որոնք ամուսնացել են օտարազգիների հետ
PHOTONEWS.am STYLE-ը մեկ անգամ արդեն առիթ ունեցել է գրելու, որ սերն ազգություն չի ճանաչում: Եվ համաշխարհային աստղերը դրա լավագույն օրինակն են: Շրջագայելով աշխարհով մեկ եւ, վստահ ենք, ունենալով կողակցի ընտրության լայն հնարավորություն, շատ հայտնի մարդիկ իրենց կյանքի ընկեր են ընտրել հայերի:
Այս անգամ ներկայացնում ենք հայկական շոու-բիզնեսի, եւ ոչ միայն, հայերին, որոնք նախընտրել են իրենց կյանքը կապել այլազգիների հետ:
Հայկ Մարության
Հայկի կինը՝ Իվան, չեխուհի է: Վերջերս ծնվել է նրանց չորրորդ երեխան:
Լևոն Արոնյան
Հայտնի շախմատիստն իր կյանքը կապել է ֆիլիպինուհի Արիանայի հետ: Վերջինս թերթի խմբագրություն է բացել Հայաստանում: Նրանք դեռ երեխա չունեն:
Միշա Գալուստյան
Հայազգի հայտնի հումորիստն ամուսնացած է Վիկտորյայի հետ, ով Մոլդովայից է: Զույգն ունի երկու դուստր:
Քիմ Քարդաշյան
Կարծում ենք՝ մեկնաբանությունները տեղին չեն. այս զույգի կյանքի մանրամասներն առանց մեզ էլ բոլորին հայտնի են:
Թամար Կապրելյան
ԱՄՆ-ում բնակվող հայազգի երգչուհին վերջերս է ամուսնացել. նրա ընտրյալը լիբանանցի Քրիս Սթենգին է:
Գարիկ Մարտիրոսյան
Ռուսաստանում մեծ հեղինակություն վայելող շոումենի սիրտը տարիներ առաջ գրավեց ազգությամբ ռուս Ժաննան: Նրանք երկու զավակ ունեն:
Շառլ Ազնավուր
Ազնավուրն ամուսնացել է երեք անգամ՝ Միշելին Ռյուգելի, Էվելին Պլեսիսի, ապա շվեդուհի Ուլլա Տորսելի հետ: Նա ունի վեց զավակ: