Բեքչյանը վերադարձել է Ստամբուլ. սպասվում է նրա հանդիպումն Աթեշյանի հետ
SOCIETYՊոլսո Հայոց պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը ապրիլի 2-ին վերադարձել է Ստամբուլ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը, Բեքչյանին դիմավորել են Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և նրա մի խումբ աջակիցն եր:
Լրատվամիջոցը հայտնում է, որ չնայած պատրիարքարանում նախապատրաստություն էր արվել ընդունելու Բեքչյանին, սակայն «Նորին Սրբազանությունը նախընտրել է չգնալ ու չիջևանել այնտեղ»:
Ակնկալվում է, որ ապրիլի 3-ի հետմիջօրեին Բեքչյանը պետք է այցելի Հայոց պատրիարքարան` հանդիպելու պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Ընտրված տեղապահը հայտնել է, որ կայանալիք հանդիպումից մեծ ակնկալիք ունի:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



