Կենտրոնական բանկերն ավելի ու ավելի հաճախ են ֆունտ ստեռլինգը գերադասում եվրոյից
SOCIETYԱշխարհի կենտրոնական բանկերն ավելի ու ավելի հաճախ են ֆունտ ստեռլինգը գերադասում համաեվրոպական արժույթից: Սրանք են Central Banking Publications-ի եւ HSBC-ի հետազոտության արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ցույց Է տվել աշխարհի 80 կենտրոնական բնակերում պահուստների կառավարման պատասխանատուների հարցումը, նրանք Էապես կրճատել են եվրոյով իրենց ակտիվները, իսկ հարցվածներից մի քանիսն Էլ ընդհանրապես ազատվել են դրանցից: Դրանց ներդրումները միագումար կազմում են 6 տրիլիոն եվրո: Ֆունտն, ընդհակառակը, կարգավորիչները համարում են բավականին կայուն:
Կենտրոնական բանկերը զգուշանում են Եվրամիության քաղաքական անկայունությունից, անհանգստացած են հանրակցության տնտեսական աճի ցածր տեմպերից եւ Եվրոպայի կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունից: Այս ամենը պայամանավորում Է վստահության նվազումը համաեվրոպական արժույթի նկատմամբ:
Մեծ Բրիտանիայի տնտեսությունն, ընդհակառակը, ներդրումների համար ավելի անվտանգ Է դիտվում երկարաժամկետ առումով, չնայած Եվրամիությունից դուրս գալու հետ կապված անորոշությանը: Հարցման մասնակիցների 71 տոկոսի խոսքով՝ Brexit-ը չի ազդել երկարաժամկետ հեռանկարով ֆունտի գրավչության վրա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



