Գեղարքունիքի մարզում կայացան զոհված մարտիկներին նվիրված հիշատակի արարողություններ
SOCIETYԳեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ մարզի մի շարք համայնքներում կազմակերպվեց ե՛ւ անցկացվեց Ապրիլյան քառօրյայի, ե՛ւ 2016 թվականի ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների հիշատակի եւ խոնարհումի արարողություններ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, կազմակերպված միջոցառումներին մասնակցում էին զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, համայնքների բնակիչներ, դպրոցականներ, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Մինչեւ տեղերում կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթի մեկնարկը՝ մասնակիցները այցելել են հերոսացած տղաների շիրիմներին եւ ծաղիկներ խոնարհել, կատարել խնկարկումի արարողություն: Հիշատակի միջոցառումներն ընթացել են Զոլաքարի թիվ 1, 2, Վերին Գետաշենի թիվ 2, Երանոսի թիվ 2, Գեղհովիտի թիվ 1, Գանձակի թիվ 1, 2, Գավառի թիվ 5,7, Փոքր Մասրիկի, Գեղամասարի, Արծվանիստի, Արեգունու միջնակարգ դպրոցներում, որտեղ ժամանակին կրթվել եւ հայրենասիրության դասեր են առել հայրենի երկրի սահմանները պաշտպանելիս հերոսի մահով ընկած զինծառայողներ Դավիթ Հայրապետյանը, Գագիկ Մելքոնյանը, Իգոր Հակոբյանը, Անաստաս Համբարձումյանը, Խորեն Հարությունյանը, Նորիկ Սարգսյանը, Անդրանիկ Մուսիկյանը, Վրեժ Սարգսյանը, Կորյուն Հարությունյանը, Հարություն Ա բրահամյանը, Արման Ղանդիլյանը, Արմեն Մարտիրոսյանը, Գուրգեն Այվազյանը եւ Արամայիս Ոսկանյանը:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը վերոնշյալ բոլոր զոհված զինծառայողների ընտանիքներին ցուցաբերել է ֆինանսական աջակցություն:
Խոսրով Խլղաթյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



