Սեբաստյան Կուրցն անհրաժեշտ Է համարել բանակցություններին Ասադի վարչակարգի մասնակցությունը
INTERNATIONAL NEWS Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը հայտարարել Է, որ սիրիական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում պետք Է ներգրավված լինեն հակամարտության բոլոր կողմերը, այդ թվում՝ նախագահ Բաշար Ասադի վարչակարգի ներկայացուցիչները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նա (Ասադը) այս պահին զբաղեցնում Է նախագահի պաշտոնը եւ վերահսկում Է Սիրիայի ընդարձակ տարածքներ: Անհրաժեշտ Է, որ բանակցությորններում ներգրավվեն հակամարտության բոլոր կողմերը: Եթե վարչակարգի ներկայացուցիչները չմասնակցեն բանակցություններին, այդ դեպքում լուծում գտնելու շանսը խիստ կնվազի»,- ասել Է Կուրցը ԵՄ-ի անդամ երկրների արտաքին գործերի ղեկավարների նիստին մասնակցելու համար Լյուքսեմբուրգ ժամանելուց հետո:
Նախարարի խոսքով՝ Ավստրիան կարող Է իր ավանդը ներդնել Սիրիայում եւ հարեւան երկրներում մարդկանց հումանիտար օգնություն ցույց տալու գործում: «Մենք որոշել ենք, որ 2017 – 2019 թվականներին լրացուցիչ 40 միլիոն եվրո կտրամադրենք կարիքավոր սիրիացիներին օգնելու համար»,- հայտնել Է Կուրցը: Նրա հայտարարությունն ուղիղ եթերով հեռարձակել Է Եվրահանձնաժողովի կայքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



