Պուտինը հրաժարվել Է քննադատել Համացանցի կարգավորման չինական մոդելը
SOCIETY ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ հակված չԷ Չինաստանին քննադատել Համացանցի ոլորտում գոյություն ունեցող սահմանափակումների համար, քանի որ երկրի բուռն զարգացումը պահանջում Է համապատասխան կարգավորում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք չպետք Է քննադատենք այն, ինչ անում Է Չինաստանը: 1,5 մլրդ մարդ: Գնացեք փորձեք նրանց կառավարել: Անցյալում Նապոլեոնն ասել Է. «Չինաստանը քնած Է, եւ Աստված տա, որ նա որքան կարելի Է երկար քնի»: Չինաստանն արդեն վաղուց արթնացել Է, եւ այդ գործընթացները պետք Է կառավարել»,- ապրիլի 3-ին ասել Է Պուտինը՝ Սանկտ Պետերբուրգում Համառուսաստանյան ժողովրդական ճակատի մեդիա-համաժողովում պատասխանելով այն հարցին, թե ինչպես Է ինքը վերաբերվում Չինաստանում Համացանցի սահմանափակումներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



