Արցախի Նախագահն ընդունել է մշակույթի գործիչների մեծ խմբի
SOCIETYԱրցախի Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 3-ին ընդունել է «Թուֆենկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ Արցախ ժամանած մշակույթի գործիչների մեծ խմբի, որի կազմում են հանրահայտ երաժիշտ եւ կոմպոզիտոր Սերժ Թանկյանը, կինոռեժիսոր, սցենարիստ Ատոմ Էգոյանը, բարերարներ եւ «Արցախ Ֆոնդ» կազմակերպության ԱՄՆ մասնաճյուղի ներկայացուցիչներ:
Հանդիպմանն արծարծվել են Արցախի կյանքին, պետականաշինությանը, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող տարբեր հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման այցելություններն Արցախ՝ նշելով, որ դրանք դրական ազդեցություն են թողնում հանրապետությունում մշակույթի զարգացման, Արցախը արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու եւ ներհայկական կապերի ամրապնդման վրա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



