Ուկրաինան ԱՄՆ-ին խնդրել է իրեն ածուխ մատակարարել
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի Էներգետիկայի եւ ածխի արդյունաբերության նախարար Իգոր Նասալիկը նամակ Է ուղարկել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտ՝ ածխի մատակարարումների խնդրանքով: Այս մասին հաղորդել Է «Ուկրինֆորմը»:
«Արտադրությունների (ԷլեկտրաԷներգիա արտադրողների) մեծ մասն սկսել Է ածուխ պայմանագրել, այդ թվում՝ Հարավային Աֆրիկայից, այլ երկրներից (…): Մենք իմացանք, որ կարող ենք Ամերիկայից ստանալ 2,5 միլիոն տոննա»,- ասել Է Նասալիկը:
Մարտի 23-ին Ուկրաինայի Էներգետիկայի նախարարը հայտարարել Էր Ռուսաստանից անթրացիտային ածխի ներմուծման՝ պատրաստվող արգելքի մասին: Մարտի 6-ին ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ) իշխանությունները հայտարարել Էին Ուկրաինային ածխի մատակարարումների դադարեցման մասին: Նշվել Էր, որ Դոնբասից ածուխն այժմ բեռնառաքվում Է Ռուսաստան:
Ուկրաինան երկրորդ ամիսն Է, ինչ ապրում Է արտակարգ դրության ռեժիմում, որի պատճառն անթրացիտային խմբի ածխի պակասությունն Է: Վառելիքի մատակարարումները դադարեցվել են երկաթուղիների եւ ավտոմոբիլային ճանապարհների շրջափակման պատճառով, որը կազմակերպել են ուկրաինացի արմատականները: Մարտ ամսվա կեսերին Կիեւը նաեւ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի լիակատար բեռնատար տրանսպորտային շրջափակում Է սահմանել:
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



