Հրաշագործ սերմեր, որոնք կօգնեն պայքարել հաստաղու քաղցկեղի դեմ և ոչ միայն
PHOTOՉիայի սերմերի գոյության մասին հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից, որոնք օգտագործվում էին կրոնական ու ծիսական տարբեր առիթներով, ինչպես նաև հիվանդությունների բուժման համար։
Առողջության համար չիայի սերմերի օգտակարությունը չափազանց մեծ է, որոնք պարունակում են դիետիկ մանրաթելեր, օմեգա 3 ճարպային թթուներ ու սպիտակուցներ։
Չիայի սերմերը կարող են օգնել ազատվել ավելորդ ճարպերից, կխթանի նաև մաշկի վերականգնմանը, օրգանիզմին կպագի էներգիա։ Չիայի սերմերը խթանում են մարսողությունն ու կանխում թորկապությունը։ Այն անգամ օգտակար է աղիքային քաղցկեղի բուժման համար։
Չիան հարուստ է հակաօքսիդանտներով, օմեգա-3 ճարպաթթուներով (8 անգամ ավելի շատ, քան սաղմոնը), սպիտակուցներով և մանրաթելերով: Չիայի սերմերը, որոնց բնորոշ է ընկույզի թույլ բույրը, կարող են կլանել անհրաժեշտ քանակությամբ հեղուկ և երկար ժամանակ պահպանել մարմնի խոնավությունը:
Ինչպես տեղեկացնում է Medical Daily-ն` մայաներն ու ացտեկները չիայի սերմերը կիրառել են իրենց ամենօրյա սննդակարգում: Նրանց լեզվով «չիա» նշանակում է «ուժ»: Չիայի կանոնավոր օգտագործումը նպաստում է մազերի, մաշկի և եղունգների առողջության բարելավմանը:
Թուլության դեպքում չիայի սերմերի օրական օգտագործումը կապահովի անհրաժեշտ էներգիան` բարելավելով մկանների աշխատանքը: Այն հաճախ են օգտագործում մարզիկները:
Վերջապես, չիայի սերմի հիման վրա կազմված սննդակարգը նպաստում է հաստաղու քաղցկեղի դեմ պայքարում, ինչպես նաև կանխում է դրա առաջացումը:
Իսկ ինչպե՞ս կարելի է օգտագործել չիայի սերմերը.
Այն կարելի է ավելացնել աղցաններին կամ ձավարեղենին, ինչպիսին են շագանակագույն բրինձը, կինոան, կորեկը, ամարանտը, որոնք ևս հարուստ են օգտակար հատկանիշներով: Այն հանգիստ կարելի է ավելացնել ապուրի մեջ կամ դրանով համեմել տարատեսակ տապակաները:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: