Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


6 ամոթալի դեպքեր ԱՄՆ-ի պատմությունից

PHOTO

ԱՄՆ-ն հպարտ է այն բանով, որ այժմ համարվում է աշխարհում առաջատար երկրներից մեկը: Եվ նրանց դերակատարումը մարդկային քաղաքակրթության զարգացման գործում թերագնահատել չի կարելի: Սակայն բարձունքի կարելի է հասնել միայն փորձերի և սխալների միջոցով: Եվ այս երկրի պատմությունը դրա վառ ապացույցն է:

Ցանկանում ենք Ձեզ ներկայացնել ԱՄՆ-ի պատմությունից մի քանի դրվագներ, որոնց մասին երկրի քաղաքացիները հիշել չեն սիրում:

1. Քաղաքացիական պատերազմ

Ամեն անգամ, երբ մի երկրի քաղաքացիները իրար հետ լեզու չեն գտնում և սկսում են սպանել միմյանց, դա նշանակում է, որ կառավարությունը կոմպետենտ չի աշխատում, քանի որ չի կարողանում լուծել խնդիրը և քաղաքացիներին համաձայնության բերել: Նույնը կարելի է ասել նաև ԱՄՆ-ի Քաղաքացիական պատերազմի մասին, որի ընթացքում զոհվեց շուրջ 600 հազար ամերիկացի, որն այդ ժամանակ կազմում էր բնակչության 2%-ը: Համեմատության համար ասենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվել է ընդամենը 416 հազար ամերիկացի:

2. Փորձեր և սպանություններ

Չնայած նրան, որ ԱՄՆ-ն իրեն ժողովրդավարության հիմնադիրն է համարում աշխարհում, եղել է ժամանակ, որ այն անտեսել է իր Սահմանադրությունը և սարսափելի գործողություններ իրականացրել: Հետազոտությունների արդյունքում բացահայտվել են հայտնի շատ մարդկանց մահեր, փորձարկումներ մարդկանց վրա, որոնց զոհը դարձել են անգամ երեխաները: Օրինակ՝ «Արտիշոկ» նախագիծը, որի մասին հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել համացանցում:

3. Ռասիզմ

Այո, այսօր ԱՄՆ-ում յուրաքանչյուր աֆրոամերիկացի ունի նույն իրավունքները, ինչ որ սպիտակ մարդը: Սակայն անցյալ դարում ամեն ինչ այլ էր: Ռասիզմը, կարելի է ասել, գրված էր երկրի Սահմանադրության մեջ: Հազարավոր սևամորթներ, հնդիկներ և ասիացիներ ենթարկվում էին սարսափելի խտրականության: Եվ միայն 60-ական թվականներին որոշ բաներ սկսեցին փոխվել: Այս ամենն իրականացավ շնորհիվ այնպիսի անհատականությունների, ինչպիսիք էին Ռոզա Լի Փարքսը, Մարտին Լյութեր Քինգը և Մալկոլմ Իքսը:

4. Վհուկների որս

Մասաչուսեթս նահանգի Սեյլեմ քաղաքում 1692 թ. փետրվարից մինչև 1693 թ. իրականացան մի շարք դատավարություններ, որոնց արդյունքում կախարդություն իրականացնելու մեջ մեղադրվեցին շուրջ 200 մարդիկ, որոնցից 19-ը կախաղան հանվեցին, իսկ մեկը քարկոծմամբ սպանվեց: Այս պատմությունը սկսվել է նրանից, որ տեղի՝ անհայտ հիվանդությամբ տառապող քահանայի դուստրերը մեղադրեցին հնդիկ ստրկուհուն այն բանում, որ վերջինս նրանց ընտանիքին անիծել է: Եվ ստացվեց, որ մեղադրվողների թիվը հասավ 200-ի: Միայն չորս տարի անց դատավորները հասկացան իրենց սխալը: Նրանց դատավճիռն անվավեր ճանաչվեց, իսկ բոլոր ողջ մնացածներն ազատ արձակվեցին:

5. Ստրկություն

Այո, մենք արդեն խոսեցինք ռասիզմի մասին, սակայն չնշեցինք այն փաստը, որ սևամորթները երկար ժամանակ միայն ստրուկների իրավունքներ ունեին: Հարուստ սպիտակամորթները հարյուրավոր սևամորթ ստրուկներ ունեին, որոնց վերաբերվում էին չափազանց դաժանաբար և օգտագործում էին, ինչպես կամենային՝ վաճառում էին, նվիրում, խաղաթղթերով պարտվում, ծեծում, սպանում: Եվ այդ ամենի համար պատասխան չէին տալիս, քանի որ զոհը սևամորթ էր: Այդ ժամանակներն անցյալում են մնացել, սակայն մինչ օրս էլ սևամորթները վիրավորված են իրենց նախնիների հանդեպ վերաբերմունքից:  

6. Հնդիկների ցեղասպանություն

Հաճախ, երբ մարդն արտաբերում է «ցեղասպանություն» բառը, մենք միանգամից հիշում ենք Հոլոքոստը, Մեծ եղեռնը, Հիտլերին: Եվ մոռանում ենք, որ հրեաների ցեղասպանությունը անգամ համեմատվել չի կարող այն մղձավանջների հետ, որոնք տեղի ունեցան Ամերիկայում այն ժամանակ, երբ եվրոպացիներն իմացան Նոր լույսի մասին: Հնդիկները պատկերացնել անգամ չէին կարող, թե ինչպես են եվրոպացի հյուրերը վճարելու նրանց հյուրասիրության դիմաց: Փորձելով բնիկներին ցույց տալ, թե ով է այդտեղ գլխավորը, գաղութարարները մի քանի տարվա դաժանություններով շուրջ 100 միլիոն հնդիկների կոտորեցին: Հոլոքոստի ժամանակ զոհվել է 15 միլիոն մարդ:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan