Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Կյանքի դասեր, որոնք մեզ տալիս են փոքրիկ երեխաները. սա կհասկանա յուրաքանչյուր ծնող

PHOTO

Երբ տանը փոքրիկ է հայտնվում, նա իր հետ բերում է և՛ ուրախություն, և՛ ոգեշնչում, և՛ անհանգստություն, և՛ մի շարք այլ անհայտ զգացմունքներ ընտանիքի համար: Համարվում է, որ ծնողների պարտականությունն է այդ փոքրիկից լավ անհատականություն ստեղծելը: Շատերը հաստատ նկատած կլինեն, որ երեխաները կարծես աշխարհ են գալիս որոշ գիտելիքներով: Հաճախ մայրիկը հասկանում է, որ երեխան իր իսկական ուսուցիչն է: Եկեք տեսնենք, թե ինչ են մեզ սովորեցնում փոքրիկները:

1. Ինքնատիրապետում և համբերություն

Սա առաջին բանն է, առանց որի դաստիարակությունն ուղղակի անհնար կլիներ: Շատերը կհիշեն այս արտահայտությունները՝ «երեխայի արարքին արձագանքում ենք միայն մինչև տասը հաշվելուց հետո», «երբ դժվար է, ժպտում ենք»: Սրանք լավ վարժություններ են ինքներդ Ձեզ դաստիարակելու համար: Չկարողանալով պահել  ինքնատիրապետումը և չունենալով համբերություն՝ մենք ամեն պահի կվիճենք փոքրիկների հետ, ինչն էլ իր հերթին կբերի արցունքներ և նեղացվածություն: Իսկ ո՞ր ծնողն է դա ցանկանում:

2. Ծրագրեր նախապես չմշակել

Երեխաները ծնողներին սովորեցնում են երկարաժամկետ պլաններ չմշակել: Նրանք և իրենց ցանկություններն անկանխատեսելի են: Երեխաները չեն թողնում մեզ հանգստանալ՝ այդպիսով մեր մեջ զարգացնելով այնպիսի հատկություններ, ինչպիսին է սթրեսին դիմակայելու ունակությունը, որն էլ, հաստատեք, մեր օրերում ավելորդ բան չէ: Կարող ենք ասել, որ փոքրիկից հետո ծնողների հանգստի «նախընտրություններն» էլ են փոփոխվում: Նրանք ավելի շատ են սկսում գնահատել ազատ ժամանակը:

3. Կենսասիրություն

Բոլորը գիտեն, որ երեխաներն ուրախություն են. նրանց հետ շփվելով՝ էլ ավելի երջանիկ են դառնում մարդիկ: Դժվար չէ նկատելը, որ փոքրիկները հաճախ մեզանից՝ մեծերից էլ ավելի խելացի և իմաստուն են իրենց դրսևորում: Մեզ մանրուքները նյարդայնացնում են, մենք չափազանցնում ենք մեր խնդիրները՝ չնկատելով, թե դատարկ բաների վրա ինչպես ենք ժամանակ ծախսում: Սակայն, միևնույն ժամանակ, երեխաները իսկապես գնահատում են կյանքը, դրա յուրաքանչյուր պահը:

4. Տնային տնտեսություն և խոհարարական ունակություններ

Փոքրիկ երեխան իր մորը սովորեցնում է իսկական տանտիկին դառնալ, քանի որ տանը, որտեղ մեծանում է երեխան, պետք է հարմարավետություն և մաքրություն տիրի: Իսկ մայրիկները միշտ էլ ցանկանում են իրենց երեխաների համար համեղ և օգտակար ուտեստներ պատրաստել: Հենց այսպես են կանայք դառնում հրաշալի երեխա խնամողներ:

5. Բժշկական գիտելիքներ

Մայրիկները միշտ պետք է զգոն լինեն, երբ երեխան հիվանդանում է: Պետք է իմանան, թե ինչ դեղեր են փոքրիկին հարկավոր: Միևնույն ժամանակ, ծնողները հաճախ մերսման կարողություններ են զարգացնում:

6. Ստեղծարարություն

Մանկապարտեզի համար զանազան իրեր, ամանորյա հանդերձանքներ, նկարչական պարագաներ և առօրյա հասարակ խաղեր. այս բոլորը ծնողները տալիս են իրենց երեխաներին ծննդյան իսկ օրվանից: Հայրիկն ու մայրիկը փոքրիկին սովորեցնում են նկարել, ճիշտ համադրել գույները, փազլներ հավաքել, գլուխկոտրուկներ լուծել և այլն: Այս գործընթացի ժամանակ, անշուշտ, զարգանում է նրանց ստեղծարար միտքը:

7. Խորմանակություն և դերասանական տաղանդ

Ինչքան էլ որ զարմանալի է, եթե մայրն անգամ իր էությամբ վատ դերասանուհի է, երեխայի հետ նա սովորում է այս արվեստը: Ինչքա՜ն հաճախ է նա լինում Կարմիր գլխարկի, կատվի կամ ձիու դերում երեխայի հետ խաղալիս: Լինում են դեպքեր, երբ միայն այդ միջոցներով է հնարավոր լինում երեխային բակից տուն բերել:

8. Սեր

Շատերը միայն իրենց երեխաների ծնունդից հետո են հասկանում, որ շրջապատող բոլոր մարդիկ էլ ներքուստ որոշ չափով երեխաներ են: Մենք համբերատար կերպով ենք վերաբերվում մեր ծնողներին և շրջապատող անձանց: Մայրը գիտակցում է, որ նա ևս երեխա է, և դա նրան օգնում է ավելի լավ կողմնորոշվել այն աշխարհում, որտեղ ապրում է իր փոքրիկը:

Կարելի է ասել, որ երեխաներն իրենց ծնունդով մեր կյանքում ամեն ինչ իր տեղն են գցում: Իսկ ժամանակը, որն անցկացնում են ծնողներն իրենց փոքրիկների հետ, կարելի է ինքնատիպ դպրոց համարել, որտեղ նրանք օգտակար գիտելիքներ են ստանում և մշակում:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan