Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Մեր ժողովուրդը անընդհատ վատին սովորում է, համակերպվում ու անցնում առաջ. Լուսինե Բադալյան

LIFE
Life.panorama.am-ը գրում է.
 
Երեկ ապրիլի 2-ի խորհուրդը մեր հասարակության տարբեր շերտերի կողմից տարբեր կերպ էր ընկալվում. Մի մասի համար ապրիլի 2-ը Արցախյան քառօրյա պատերազմի տարելիցն էր, իսկ մյուս մասի համար՝ ՀՀ խորհրդարանական ընտրությունները: Կեսգիշերից հետո քաղաքի տարբեր անկյուններից հրավառություններ էին երեւում՝ դրանք արձակվում էին ընտրատեղամասերի տարածքներից: Արցախյան քառօրյա պատերազմի տարելիցին հրավառություն արձակելն ինչպես քաղաքացիներից շատերին, այդ թվում հաղորդավարուհի Լուսինե Բադալյանին, խիստ զայրացրել է: Այս ցավոտ երեւույթի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում Լ. Բադալյանը հանդես է եկել գրառմամբ. 
 
«Մի բան էլ ասեմ ու էլի չքվեմ: Երեկ, եթե հանկարծ մեկս շփոթվեր ու ուրախ նկար հրապարակեր, արագորեն կգամեիք անարգանքի սյունին, «ազգի դավաճան» պիտակը կխարանեիք ճակատներիս ու կուղարկեիք գրողի ծոցը, բայց գիշերվա ժամը 3-֊ին համատարած հրավառությունների մասով` չեմ տեսնում ձեր ձեռքերը։ Ինչու՞, որովհետև... դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք... էլ չբողոքեք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է հաղորդավարուհի՝ դնելով հետևյալ հեշթեգը. #մեռնեմՍտոկհոլմյանՍինդրոմին:
 
Life.panorama.am-ը թեմայի շրջանակում զրուցեց Լուսինե Բադալյանի հետ: Մեր նկատառմանը, որ հրավառությունները մեր հասարակության միայն մի մասին են վրդովեցրել, հաղորդավարուհին պարզաբանեց.
 
«Մարդ ամեն ինչին սովորում է եւ մեր ժողովուրդն էլ դրա ամենալավ դրսւեորումն է: Այն, ինչ երկու տարի առաջ տրագեդիա էր մեզ համար եւ անգամ այն պայմանները, որում մենք ապրում ենք, այսօր արդեն ավելի նորմալ է ընկալվում: Հիմա մենք ավելի լավ ենք համարում կյանքի այն փուլը, երբ շատ վատ բան չի լինում, այսինքն՝ հիմա լավ ենք, եթե շատ վատ բան չի եղել: Մեր ժողովուրդը անընդհատ վատին սովորում է, համակերպվում ու անցնում առաջ: Գուցե մի քանի տարի առաջ նման հրավառություն լիներ ու մարդիկ ավելի շատ արձագանքեին, բայց նրանք էնքան վատ բաներ են տեսել, որ  արդեն էլ ուշադրություն էլ չեն դարձնում»:
 

 
Լուսինե Բադալյանի խոսքով՝ քառօրյա պատերազմից մեկ տարի անց մենք չենք գիտակցել խաղաղության գինը.
 
«Մենք չենք հասկացել խաղաղության գինն, իսկ թե ինչո՞ւ՝ դրա պատճառը չգիտեմ: Մենք վաղուց արդեն ոչինչ ճիշտ չենք գնահատում: Հարցին, թե մենք արդյոք սովորեցինք խաղաղության գինը գնահատել, իհարկե, ոչ եւ դրա լավագույն արդյունքը երեկվա ընտրությունների արդյունքներն են: Մենք չենք սովորել գնահատել խաղաղության գինն ու չենք էլ սովորի, քանի որ իրականում չգիտենք էլ՝ ինչ է կատարվում: Մենք ուզում ենք խաղաղություն լինի, ուզում ենք  լավ երկրում ապրել, բայց մենք չգիտենք դրա ճանապարհը, այդքան գիտելիք չունենք, որ հասկանանք, թե ինչ է պետք անել դրա համար: Իհարկե, մեզնից բոլորն են ուզում, որ խաղաղություն լինի, որ զինվորները առողջ վերադառնան իրենց տուն, բայց այլ բան է, որ մենք չգիտենք այդ խաղաղությանը հասնելի ճանապարհը: Իսկ սա իմանալու պարտավորություն հասարակ քաղաքացին ուղղակի չունի: Թերեւս մեր հասարակությունը չափից շատ քաղաքականցվում է հենց մենակ սրա համար, նրանք զգում են, որ քաղաքական գործիչների պակաս կա, ովքեր գիտեն խաղաղության հասնելու ճանապարհը: Արդյունքում  այն, ինչ չեն կարողանում անել քաղաքական գործիչները, ժողովուրդը իր վրա է վերցնում այդ պարտականությունները եւ սկսվում է իսկական քաոս,- նշեց Լուսինեն ու շարունակեց.
 
«Իրականում քաղաքացին պարտավոր չէ այդ ճանապարհներն իմանալ, նա պետք է ապրի, աշխատի, իր ընտնիքում լինի եւ իր պարտականությունները կատարի՝ որպես քաղաքացի: Իմ միակ երազանքն այն է, որ ունենանք այպիսի քաղաքական գործիչներ, որոնց շնորհիվ քաղաքացին իր կյանքով կապրի՝ վստահ լինելով, որ ճիշտ քաղաքական գործիչները կարողանում են քաղաքականությունն ինքնուրույն կառավարել, ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում,  որտեղ մարդիկ անգամ անուն-ազգանունով չգիտեն իրենց քաղաքակն գործիչներին: Մեզ մոտ հասարակ ժողովուրդը քաջատեղյակ է քաղաքական դեմքերի ընտանիքների, բաեկամների, ունեցվածքների մասին, որովհետեւ նրանք ուզում են խորապես հետաքրքրվել, իմանալ, թե ովքեր են էդ մարդիկ, ովքեր չեն կարողանում մեր կյանքը գոնե մի քիչ բարելավվել: Սա է խնդիրը»:
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan