Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի զինվորականներն առաջին բանակցություններն են անցկացրել Սիրիայի շուրջ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի եւ ԱՄՆ-ի զինվորականները հոկտեմբերի 1-ին շուրջ մեկ ժամ քննարկել են այն հարցը, թե ինչպես պատահական կոնֆլիկտներ թույլ չտան Սիրիայում երկու երկրների գործողությունների ընթացքում: Այդ մասին, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
«Այսօր բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ: Դրանք տեւել են մոտավորապես մեկ ժամ»,- ասել է նա բրիֆինգի ժամանակ:
Էռնեստը հավաստել է, որ բանակցությունների նպատակն այն է, որ կողմերը Սիրիայում ծայրահեղականներին հարվածներ հասցնելիս վտանգներ չստեղծեն միմյանց համար:
«Դրանք առաջին բանակցություններն են: Կարծում եմ, որ կլինի նման շփումների մի ամբողջ շարք»,- նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



