Ոսկետափ գյուղում ավտովթարի տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության
SOCIETYԱրարատի մարզի Ոսկետափ գյուղում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում ապրիլի 3-ին «Պրադո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ մեքենան շրջվել և բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ոսկետափ գյուղի վերջնամասում «Պրադո» մակնիշի 87 OD 007 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Կ. Գ., 1996 թ.) բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
Ավտոմեքենայի ուղևոր 1992 թ. ծնված Հ. Գ.-ն իր տնից տեղափոխվել է Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



