Ելակը բուժարար հատապտուղ է
PHOTOԳերազանց համից բացի ելակը նաև անոթների առողջությանն է նպաստում: Գիտնականները ուսումնասիրություններ են կատարել ու պարզել ելակի մի շարք հատկություններ:
Պարզվում է, որ այս հատապտուղն արդյունավետ վերականգնում է խոլեսթերինի մակարդակը: Հետազոտության ընթացքում ստացվել են հետաքրքիր արդյունքներ, որոնք հրապարակվել են բժշկական մամուլում: Կամավորներին առաջարկվել էր օրական 500 գր ելակ ուտել: Մեկ ամսից նրանք արյուն են հանձնել, որոնք համեմատվել են մինչ փորձը վերցված նմուշների հետ: Պարզվել է, որ ճարպային միացությունների մակարդակը զգալիորեն նվազել է, ինչն անմիջական ազդեցություն ունի սրտամկանի առողջական վիճակի վրա:
Փորձի արդյունքում մասնագետները եկան այն եզրահանգման, որ ելակը բարելավում է արյան կազմության ցուցիչները:
Ավելի վաղ ուսումնասիրվել են սննդաբաժնում ելակի ներառման դրական արդյունքներնը ու ապացուցվել է, որ այն ակտիվ պաշտպանում է արեգակնային ճառագայթումից ու օգնում ստամոքսի պատերը վնասող ալկոհոլի վնասակար ազդեցությունը նվազեցնելուն: Ստացված արդյունքների հիման վրա, գիտնականները խորհուրդ են տալիս այդ հատապտուղը ներառել սննդաբաժնում:
Նյութը հրապարակման պատարստեց Past.am-ը: