Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Վարչապետի ուսերին ծանր բեռ է դրվել

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եղան ընտրությունները, անցան ընտրությունները:

Ի՞նչ ունենք այսօր: Առաջին անգամ շատ քաղաքական գործիչներ կամ քաղաքագետներ և ընդհանրապես քաղաքականությունից հասկացող մարդիկ, նաև պարզապես երկրի ազնիվ ու մտահոգ քաղաքացիներ ափ ի բերան էին մնացել ու ազնվորեն խոստովանում էին` չգիտեն, թե ում ընտրեն:

Ում էլ ընտրեն, ճիշտ չէ: Միով բանիվ` իրենց սրտով չէ և իրենց քաղաքական ու մարդկային համոզմունքներով չէ:
Ինչո՞ւ: Բանն այն է, որ մեր երկրում քաղաքական դաշտի սերնդափոխությունը ժամանակին չկայացավ: Այն չընթացավ բնականոն ճանապարհով և օրինաչափ բնույթ չկրեց: Քաղաքական ասպարեզում մնացին նույն գործող անձինք, որոնց գիտենք դեռևս մեր պետության արշալույսից: Կամ էլ նրանց` որպես քաղաքական դեմքի ձևավորումը ուղեկցվեց մեր երկրի կայացմանը զուգընթաց:

Ապա նոր–նոր դաշտում երևացին մարդիկ, որոնք ինչ–որ առումով քաղաքական կոնյուկտուրայի արդյունք էին պարզապես: Կամ ժողովրդի մի հիմնական մասը նրանց այդպիսին ընկալեց: Մեկ էլ քաղաքացիական հատվածից մի խումբ ակտիվիստներ մտան քաղաքականության մեջ:

Ա՛յս էր: Չկար ժամանակի ընթացքում կայացման ճանապարհ անցած և որպես քաղաքական գործիչ ձևավորված այն անհատը, որը կարող էր իր վրա վերցնել երկիրը կառավարելու և նրա հետագա ընթացքն ապահովելու պատասխանատվությունը:

Այս պարագայում էինք մենք գնում ընտրությունների և գնում էինք այսպիսի քաղաքական պաշարով:

Հարկ չկա առանձին–առանձին անդրադառնալ քաղաքական գործող դեմքերին: Միայն մի քանի ուժերի վերաբերյալ մի քանի շեշտադրում:

Լևոն Տեր–Պետրոսյան` երկրի առաջին նախագահ, որի ղեկավարության տարիներին ընդարձակվեցին մեր երկրի սահմանները, ու առաջին անգամ հայը հող զիջողից դարձավ հող վերցնող: Ապա տասը տարվա լռությունից հետո կրկին այս գործիչը մտավ քաղաքականություն ու կրկին ցնցեց քաղաքական դաշտը: Արդյունքը հայտնի է, թե ինչ եղավ: Եղավ մարտի 1, ու հաղթանակած ժողովրդին տարան ու փակեցին իրենց տան մեջ:
Բայց նրա գլխավորությամբ ձևավորված շարժումը մոտ մեկ տասնամյակ կարողացավ վառ պահել քաղաքական շարժման կրակը: Նրա շուրջ և այդ շարժման արդյունքում ձևավորվեց այն դաշտը, որտեղ հետագայում զարգացան քաղաքական նոր իրողությունները, ու աշխուժացան քաղաքացիական շարժումները:

Սակայն ամեն պոտենցիալ մի օր սպառվում է, և սպառվում է որոշակի ժամանակի մեջ: ՀԱԿ–ն արեց իր գործը և այն այսօր նախկին քաղաքական ուժը չէ այլևս: Անցավ նրա աստեղային ժամը:

Մեր պատմության ճանապարհին ուղեկից մյուս քաղաքական գործիչները ևս ներուժ չունեն ինչ–որ բան անելու: Հետևում է մնացել նաև Րաֆֆի Հովհաննիսյանի վառվող աստղը: Ավելին` անզեն աչքով էլ է երևում, որ նա հոգնած է ու քաղաքական դաշտում իր վերջին պարտքն է տալիս` ցանկալի հանգստի անցնելուց առաջ:

Սեյրան Օհանյանը ևս չէր կարող որևէ բան անել: Որովհետև նա Սեյրան Օհանյան էր ընդամենը իր մերձավորների կամ մերձավոր–ազատամարտիկների համար: Իսկ ժողովուրդը չի մոռացել ապրիլյան պատերազմը և այդ ընթացքում շրջանառվող այն լուրերը, որ մենք այդքան զոհեր տվեցինք նաև սահմանի վրա տիրող թափթփվածության հետևանքով: ժողովուրդը դա նրան չէր ների: Եվ չներեց: Առավել ևս, որ չար կատակով ընտրությունները հենց զոհերի տարելիցի օրն էր:

Օսկանյանը նոր դեմք չէ մեր քաղաքական դաշտում, և նրան սիրողն ու ընդունողն արդեն սիրել ու ընդունել է: Չսիրողն էլ չի սիրել ու չի ընդունել:

Բարգավաճ Հայաստանը` նախընտրական շրջանի ֆավորիտը: Հազարավոր մարդիկ էին դուրս գալիս նրա հանրահավաքներին: Բայց այս մարդկանցից շատերն էլ փաստորեն քվեախցիկում չքվեարկեցին նրա օգտին:

Ինչո՞ւ: Այնուամենայնիվ հատկապես քաղաքաբնակների մոտ և հատկապես քաղաքագիտական սկզբունքներով առաջնորդվողների մոտ Գագիկ Ծառուկյանը չէր կարող քաղաքական անհրաժեշտ հենարան լինել: Քանզի ինչպես շատ դիպուկ նկատեց առաջին նախագահը` այս մարդը և նրա գործունեությունը քաղաքագիտական կանոնների չեն ենթարկվում: Պարզապես մարդիկ նրան սիրում ու ընդունում են և` վերջ:

Բացառելով մնացած ուժերը, որոնք գերակա դերակատարություն չէին խոստանում այս ընտրություններում, մնաց Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը:

17 տարի այս կուսակցությունն իշխանության ղեկին է, ու այդ ընթացքում մեր երկիրն էական առաջընթաց չի գրանցել ոչ տնտեսության մեջ, և ոչ էլ այլ ոլորտներում: Կոռուպցիան է ծաղկել, տնտեսությունն է դեպի ստվեր թեքվել, մենաշնորհներն են փթթել: Աղքատությունն է ավելացել ու արտագաղթն է շատացել:

Բայց ժողովուրդը գնաց ու այս ուժին ձայն տվեց: Տվեց, որովհետև հանրապետականը ժողովրդին առաջարկելու մեկ բան ուներ և այն առաջարկեց: Առաջարկեց վարչապետ Կարեն Կարապետյանին:

Փաստորեն վարչապետ Կարեն Կարապետյանի ֆենոմենը ստիպեց, որ ժողովուրդը մոռանա, թե ովքեր են Հանրապետական կուսակցության իրական անդամները: Մոռանա այս կուսակցության օդիոզ դեմքերին, ովքեր տարին մի քանի անգամ հայտնվում էին սկանդալների մեջ: Մոռանա քաղաքական այն ցածր մշակույթը, որը մշակույթ էլ չես ասի, և որը այս կուսակցությունը ներմուծեց քաղաքական դաշտ: Երբ խորհրդարանը լցրեց ոչինչ չասող, բերանները փակ դեմքերով, ովքեր քաղաքականությունից այնքան հեռու էին, որքան հայտնի ընտանի կենդանին հայտնի պտտաձողից: Մոռանա, որ այս տարիներին հանրապետականը պարզապես դեգրադացրեց մեր ժողովրդին, հսկայական վնաս հասցրեց մեր ազգային բարոյական նկարագրին, երբ երկրում խրախուսվեց սուտը, քծնանքը, ծախու վարքագիծը, զոռբայությունը: Անտեսվեցին սկզբունքներն ու բարոյական արժեքները: Այնքան մոռացավ ժողովուրդը, որ անկեղծ սգաց Հաց բերողի մահը, բայց մի քանի օր հետո գնաց ու իր քվեն տվեց հենց նրան սպանողին:

Հիմա կասեք, որ երկրով մեկ ֆռռում էր ընտրակաշառքը: Այո՛, այդպես էր: Ասում են անգամ, որ հատուկենտ ընտանիքներ կհաշվես, որտեղ տասը հազարական դրամը չի մտել:

Բայց ներկա պարագայում ընտրակաշառքը չէր, որ ստիպեց մարդկանց ընտրել հանրապետական կուսակցությանը: Կամ` միայն ընտրակաշառքը չէր:

Ընտրակաշառք է՛լի է վերցրել ժողովուրդը, բայց գնացել ու քվեարկել է իր ուզած թեկնածուի օգտին: Վկան` նախորդ նախագահական ընտրությունները (էլ ավելի առաջ չգնանք), երբ ժողովուրդն իր քվեն փաստացի տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին:

Այս անգամ այդպես չեղավ, չնայած կարող էր և լինել: Կարող էին էլի մարդիկ վերցնել իրենց «բաժին» 10 հազարը, բայց քվեախցում ընտրել ում ուզում էին:

Ի դեպ, որքա՜ն ծանր բեռ է դրվել վարչապետ Կարեն Կարապետյանի ուսերին: Չգիտեմ` ինքը գիտակցո՞ւմ է, թե ինչի տակ է մտել: Մարդիկ վստահեցին նրան: Եվ միաժամանակ նա պարտավորված է քայլել նրանց հետ, ում ժողովուրդը վաղուց է մերժել:

Ինչպե՞ս դուրս կգա Կարեն Կարապետյանն այս երկվությունից, դժվար է ասել: Ո՞ր կողմը կթեքվի ժամանակի ընթացքում. սա՛ է կարևորը:

Իսկ ժողովուրդը գիտակցաբար նրան տվել է այդ ժամանակը:

Այսպիսին է այսօր իրողությունը:

Հ.Գ. Իսկ այն մարդկանց, ովքեր հպարտ են որ հաղթել են, իսկ հաղթել են, որովհետև հանրապետական են, մի բան կարելի է ասել` հանգիստ մնացեք ձեր տեղը: Ժողովուրդը ձեզ քվե չի տվել: Նա ձեզ վաղուց գիտեր ու ձեր տեղն էլ շատ լավ իմացել է այս անգամ: Դուք միայն մի բանի մասին մտածեք` վաղը բալաստ չդառնաք այն մարդու համար, որին ժողովուրդը վստահեց իր երկրի կառավարումը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future