Ղրղզստանի հատուկ ծառայությունները հրապարակել են Պետերբուրգում ահաբեկչությունը կատարողի անունը
INTERNATIONAL NEWSՂրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հրապարակել Է Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչությունը կատարողի անունը: «Ահաբեկչության հնարավոր կատարողը, նախնական տվյալներով, ծնունդով Օշից, իսկ այժմ Ռուսաստանի քաղաքացի Ակբարժոն Ջալիլովն Է՝ ծնված 1995 թվականին»,-նշել են կոմիտեում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել Է գերատեսչության մամուլի քարտուղար Ռախաթ Սուլայմանովը, Ղրղզստանի հատուկ ծառայությունները մշտական կապի մեջ են ռուս գործընկերների հետ:
Մինչդեռ Մոսկվայում Ղրղզստանի դեսպանությունը հայտնել Է, որ Ռուսաստանի իշխանություններն առայժմ չեն դիմել Բիշքեկին Սանկտ Պետերբուրգի ահաբեկչությանը ղրղզստանցու հնարավոր հանցակցության կապակցությամբ:
Իր հերթին Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն խոստացել Է առաջիկա ժամերին ԶԼՄ-ներին տեղեկատվություն տրամադրել Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունն իրականացրած անձանց վերաբերյալ, ինչի մասին հայտարարել Է կոմիտեի փոխնախագահ Նուրգալի Բիլիսբեկովը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



