Քուրդ զինյալների գործի դրած պայթուցիկի հետևանքով թուրք զինվորներ են տուժել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Շըրնաք շրջանում թուրքական զինված ուժերի կողմից Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողությունների շրջանակում քուրդ զինյալները պայթուցիկ են գործի դրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
PKK զինյալները զինվորականների մեքենայի անցնելու ժամանակ գործի են դրել ճանապարհահատվածում տեղադրված պայթուցիկը: Պայթյունի հետևանքով մեկ թուրք զինվոր մահացել է, հինգը վիրավորվել են:
Տարածաշրջանում շարունակվում են քուրդ զինյալների դեմ գործողությունները:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



