«Թուրք է այն մարդը, ով մտածում էր, թե հանուն PR-ի կարող էի նման բան անել». Էրիկը վերականգնել է Ինստագրամի իր էջը
PHOTOTert.am Life–ը գրում է
Մի քանի օրվա պայքարից հետո երգիչ Էրիկը կարողացավ վերադարձնել Ինստագրամի իր էջը, որը կոտրվել է ադրբեջանցի հաքերների կողմից։ Tert.am Life–ի հետ զրույցում Էրիկը խոսել է տհաճ միջադեպի մասին, որը մի քանի օր իրեն լարված պահեց։ Թեև շատերն Էրիկի խորհուրդ էին տալիս մասսայական report–ի միջոցով ուղղակի փակել իր էջը, նա և իր ադմինիստրատիվ թիմը չհանձնվեցին և հասան ցանակալի արդյունքին։
«Շատ ուրախ եմ, որ էջս վերականգնվեց, ոչ թե փակվեց։ Եթե փակվեր, ես ինձ պարտված կզգայի։ Երբ իրենք իրենց դրոշն էին տեղադրել իմ էջում, ես երազում էի էջս վերադարձնելու և մեր դրոշը տեղադրելու մասին,– ասաց երգիչը, ում առաջին քայլն էջը վերադարձնելուց հետո հենց դա է եղել։ –Որպես լոքեյշն` հատուկ նշել եմ Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն։ Որոշել եմ այս օրերին էջումս տեղադրել մեր երկրի, Արցախի, մեր հերոսների հետ կապված ամեն ինչ»։
Էրիկը նկատեց, որ հայերի համար երբևէ բարդ չի եղել ադրբեջանցիների դեմ պայքարը, քանի որ հերոսներ շատ ունենք։ «Ադրբեջանցիների, թուրքերի հետ կապված ամեն ինչ հեշտ ենք հաղթահարել` շնորհիվ մեր հերոս տղերքի։ Այս միջադեպը համարում եմ փոքրիկ, որովհետև մեր պայքարը սահմանում է, որտեղ մեր հերոսները հաղթում են։ Սա էլ 21-րդ դարի պատերազմն էր, որում հաղթեցինք։ Իրենք փորձում էին իմ էջի միջոցով տարածել իրենց ինֆորմացիան, բայց այստեղ էլ հայը չկոտրվեց։ Իմ բոլոր հետևորդները` հայերը, իմ կողքին էին»,– նշեց նա։
Շարունակությունը՝ այստեղ