Ինչպես ճիշտ պատռել ջինսերն ու ոճային տեսք ստանալ
PHOTOTert.am-ը գրում է
Հավանաբար, բոլորն էլ փորձել են պատռել իրենց ջինսերը, սակայն շատերի մոտ լավ չի ստացվել։ 90-ականներին ծնվածները հիշում են, որ պատռված ջինսերն ամենապահանջվածն ու նորաոճն էին համարվում։ Այժմ դրանք կրկին նորաձև են։
Promama-ն գրում է, որ ջինսերը ճիշտ պատռելու մեջ դժվարություն չկա։ Բավական է միայն մի քանի գաղտնիք իմանալ, և դուք կարող եք սեփական ձեռքերով նոր կյանք հաղորդել հին ջինսերին։
Ահա, թե ինչպես է պետք պատռել ջինսերը, որպեսզի սպիտակ թելերը երևան։
Անհրաժեշտ է․
Գրենական սուր դանակ, կավիճ և սովորական դանակ, որը պետք է միայն սուր ծայր ունենա։ Դրան կարող է փոխարինել սուր ծայրով ցանկացած այլ իր։
1. Կավիճով ընդգծեք այն հատվածը, որը պատռելու եք։ Եթե վստահ եք ձեր ուժերին, ապա կարող եք բաց թողնել այս քայլը։
2. Գրենական դանակով այդ հատվածները 0,5 սմ լայնություն ունեցող շերտերի բաժանեք։
3. Ահա, թե ինչ պետք է ստացվի։
4. Դանակի սուր ծայրով հանեք բոլոր սպիտակ թելերը, որոնք երևում են շերտերի ծայրերին։ Զգույշ եղեք, որպեսզի չվնասեք դրանք։
5. Սպիտակ բոլոր թելերը հանելուց հետո սկսեք դանդաղ հանել կապույտները։
6. Նույն կերպ պետք է մշակել բոլոր շերտերը։ Սա բավականին երկարատև աշխատանք է, սակայն արդյունքը կգոհացնի ձեզ։