Ոչ մեկին չի հաջողվի վերափոխել Ռուսաստանը սեփական ձևաչափով. Պուտին
INTERNATIONAL NEWSՎլադիմիր Պուտինը Ռուսաստանի օրվա կապակցությամբ, ըստ ավանդույթի, հանձնել է պետական պարգևներ: Դափնեկիրները պարգևատրվել են գիտության և տեխնոլոգիաների, գրականության և արվեստի ոլորտներում, ինչպես նաև մարդասիրական գործունեության ոլորտում ակնառու նվաճումների համար: Արարողությունը տեղի է ունեցել Կրեմլում, հաղորդում է "Россия 24"-ը:
«Ռուսաստանը ոչ միայն պատվով հաղթահարեց դժվարին փորձությունները, ոչ միայն գրեթե քառորդ դարի ընթացքում հաջող բեկում իրականացրեց ժողովրդավարության և շուկայական տնտեսության մեջ, այլ նաև կարողացել է հաստատվել որպես ժամանակակից, բաց և անկախ երկիր: Հայրենասիրության իդեալներն այնքան խորն են և ամուր, որ ոչ մեկին չի հաջողվել և չի հաջողվի վերածածկագրել Ռուսաստանը, վերափոխել սեփական ձևաչափերով: Մեզ անհնար է առանձնացնել, կտրել սեփական արմատներից և ծագումից»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը:



