Գեղարքունիքի մարզում մարտ ամսին ծնվել է 140 երեխա
SOCIETYԳեղարքունիքի մարզի բուժհաստատություններում 2017 թվականի մարտ ամսին լույս աշխարհ եկած 141 երեխաների սեռական պատկանելությունը գրեթե հավասարապես կիսվել է՝ 71 տղա եւ 70 աղջիկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 18 երեխա ծնվել է Գավառի, 33 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 54 երեխա՝ Մարտունու ծննդատանը, 25 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 11 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Աղջիկ երեխաների թիվը տղաներին 2-ով գերազանցել է Մարտունու ծննդատանը, 1-ով՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 3-ով՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Գավառի ԲԿ-ում տղա երեխաներն ավելի են եղել 4-ով, Սեւանի ԲՀԿ-ում՝ 3-ով: Ընդ որում, վերջին տարիների ընթացքում Սեւանի տարածաշրջանի ծնունդների թիվն առաջին անգամ գերազանցել է Գավառի տարածքի համայնքների ծնունդների ցուցանիշներին, այն էլ այդքան էական տարբերությամբ՝ 15-ով:
Իսկ նախորդ տարվա մարտ ամսի համեմատ Գեղարքունիքում ծնունդների թիվն ավելացել է 4-ով:
Խոսրով Խլղաթյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



