Սոցիալական ցանցերում կատարյալ լուսանկարներ հրապարակելու գաղտնիքը
PHOTOTert.am-ը գրում է
Համացանցում բազմաթիվ ծրագրեր կան, որոնց շնորհիվ կարող եք մշակել ձեր լուսանկարները։ Կարող եք օգտագործել նաև պրոֆեսիոնալ ֆոտոշոփը, սակայն շատերի համար այն բավականին բարդ է, իսկ մշակման օնլայն ծրագրերն այդքան էլ մեծ հնարավորություններ չունեն ու միայն գունային փոփոխություններ են առաջարկում։
Marketium-ը գրում է, որ կատարյալ լուսանկար ունենալու համար պարտադիր չէ բարդ ծրագրեր սովորել։ Աստղային դիմահարդար Պատրիկ Տան բացել է գաղտնիքը, թե ինչ է պետք անել։
Գեղեցիկ լուսանկար ստանալու համար փորձեք այն կարմիր երանգում նկարել։ Դա կարող եք անել ձեր հեռախոսի կամ Ինստագրամի միջոցով։ Ինստագրամում սեղմեք լուսանկարի վրա, բացեք գործիքներն ու ընտրեք կարմիր գույնը։
Գաղտնիքը նրանում է, որ կարմիր գույնը մաշկին ավելի թարմ տեսք է հաղորդում, ուժեղացնում է դիմահարդարման ազդեցությունն ու վերացնում դեմքի կապտավուն երանգները, որոնք հոգնած տեսք են հաղորդում։