Հովհաննես Ազոյանի շփոթմունքը, Մարիամ Մելիքյանի բացակայությունն ու այլ հետաքրքիր փաստեր` «Չեյնջի» նկարահանման հրապարակից
PHOTOTert.am Life–ը գրում է
UCOM ցանցում հեռարձակվող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում այսօր` ապրիլի 4–ին, կմեկնարկի «Չեյնջ» սիթքոմի երկրորդ եթերաշրջանը։ Tert.am Life–ի հետ զրույցում դերասան Արմեն Մարգարյանը նշեց, որ նոր եթերաշրջանը հագեցած է լինելու հետաքրքիր զարգացումներով։
«Մենք նոր եռանդով ենք սկսել երկրորդ եթերաշրջանի նկարահանումները։ Հեռուստադիտողին սպասվում են հետաքրքիր նոր իրադարձություններ։ Սցենարային զարգացումները կայանում են գլխավոր դերակատարների փոխհարաբերությունների միջև»,– ասաց Արմենը։
Գլխավոր դերակատար Հովհաննես Ազոյանն իր կերպարանափոխության մասին նշեց. «Սցենարն այնպես է կառուցված, որ հանցագործ Վիրաբը կորցնում է հիշողությունը։ Իրեն ասում են, որ Մարսելն է, և նա փորձում է խաղալ Մարսելի դերը։ Ինձ համար էքսպերիմենտալ է խաղալ տարբեր կերպարներ։ Հետաքրքիր է, միևնույն ժամանակ, երբեմն, շփոթեցնող։ Դժվար է մի կերպարից դուրս գալ և մտնել մյուսի մեջ»,– նշեց Հովհաննեսը։
Դերասանը նկատեց, որ ի տարբերություն այլ սիթքոմների, «Չեյնջի» սերիաները փոխկապակցված են մեկը մյուսին և առանձին պատմություններ չեն ներկայացնում։
Հովհաննեսը վստահեցրեց, որ առաջինի նման կսիրվի նաև երկրորդ եթերաշրջանը՝ դառնալով ամենադիտվածներից մեկը։ Նրա խոսքով` կան սցենարային հետաքրքիր լուծումներ և դերասանական լավ խաղ։
Շարունակությունը՝ այստեղ