Մերձմոսկովյան Լենինյան շրջանում մեքենայի բեռնախցիկում երկու հայի դի է հայտնաբերվել
SOCIETYՄերձմոսկովյան Լենինյան շրջանի Ռազվիլկա ավանում ապրիլի 4-ին իրավապահները «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են երկու տղամարդու դի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը, հրազենային վնասվածք ստացած երկու տղամարդկանցից մեկը ՀՀ քաղաքացի Խորեն Մարգարյանն է, մյուսը՝ ծննդով Աբխազիայից հայազգի Միքայել Լալայանը: Իրավապահների նախնական վարկածի համաձայն ` տղամարդկանց սպանությունից առաջ խոշտանգել են, մարդասպանն առաջին կրակոցն արձակել է մարմնին, իսկ ստուգիչ կրակոցը՝ գլխին:
Քննիչներն այն կարծիքին են, որ սպանությունը նախապես պատվիրված է եղել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն», «Զենքի անօրինական շրջանառություն» հոդվածներով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



