Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Տարոն Մարգարյանն ընդունել է Յուրի Ջորկաեֆին ու «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ի մասնակիցներին

SOCIETY

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է հոկտեմբերի 3-ին Երևանում կայանալիք «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» միջազգային կիսամարաթոնի կազմակերպիչ, Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ քաղաքապետարան այցելած, կիսամարաթոնի մասնակիցներ, Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին, Ֆրանսիայի Դեսին քաղաքի փոխքաղաքապետ Դենի Ջորկաեֆին, Լատվիայի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Գունտիս Զալիտիսին և Հունաստանի ատլետիկայի ֆեդերացիայի փոխնախագահ Դիմակոս Պանագիոտիսին:

Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին` քաղաքապետը նախ համառոտ ներկայացրել է մայրաքաղաքում սպորտային կյանքի աշխուժացմանն ուղղված աշխատանքները՝ ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին ծրագրային հստակ քաղաքականություն է տարվում ինչպես մայրաքաղաքի մարզական օջախների պայմանների բարելավման ու դրանք համապատասխան մարզագույքով ապահովելու, այնպես էլ Երևանում առողջ ապրելակերպի  խթանման  ուղղությամբ:

«Քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը հստակ է, և Երևանի զարգացման ծրագրերով մայրաքաղաքում սպորտային կյանքի էլ ավելի աշխուժացմանն ուղղված ծրագրերը շարունակական են: Մարզական օջախների նորոգման ու նոր մարզագույքով համալրելու ուղղությամբ տարվող աշխատանքներից բացի, մայրաքաղաքի բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում մենք բակային տարածքերն ենք նաև կահավորվում մարզական գույքով ու ֆուտբոլի փոքր խաղադաշտերով, ինչը, համոզված եմ, իր կարևոր դերն ունի առողջ ու սպորտասեր սերունդ դաստիարակելու գործում: Եվ ուրախալի է, որ հատկապեÕ ½ վերջին տարիներին երևանյան մարզիկները տարբեր մարզաձևերում շոշափելի ձեռքբերումներ են գրանցում, այդ թվում նաև համահայկական ու հանրապետական մրցումներում՝ թիմային հաշվարկով զբաղեցնելով պատվավոր առաջին տեղը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով հոկտեմբերի 3-ին առաջին անգամ Երևանում կայանալիք «Երևան ՌԱՆԱՐՄ 2015» միջազգային կիսամարաթոնին` քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ այն մեծ սիրով կընդունվի մայրաքաղաքի բնակիչների կողմից:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ռոբերտ Էմմիյանն իր հերթին կիսամարաթոնի բոլոր մասնակիցների գոհունակությունն է փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ երևանյան առաջին միջազգային կիսամարաթոնի անցկացման հարցում ցուցաբերած աջակցության համար:

Հայազգի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆն էլ իր հերթին նկատել է, որ սպորտի զարգացման հարցում Երևանի քաղաքապետի մոտեցումները, ըստ էության, հենց այն հիմնական գրավականն են, որոնք անպայման կնպաստեն առողջ ապրելակերպի խթանմանը: «Բոլոր սփյուռքահայերիս համար, պարոն քաղաքապետ, համոզված եղեք, որ Երևանն իրոք հարազատ է ու անփոխարինելի: Ու ես ուրախ եմ, որ մեր բոլորի մայրաքաղաքն այսօր տեսնում եմ ավելի գեղեցիկ, բարեկարգ ու հարմարավետ: Վերջին անգամ այստեղ եմ եղել 1999 թվականին ու պետք է խոստովանեմ, որ հիացած եմ այսօրվա Երևանով: Նաև շատ ուրախ եմ, որ քաղաքը զարգացնելուն զուգահեռ Դուք առանձնակի կարևորում եք սպորտի դերը՝ առողջ սերունդ դաստիարակելու հարցում: Լիահույս եմ, որ միջազգային այս կիսամարաթոնը ևս իր ուրույն նպաստը կբերի այդ գործին ու կսիրվի քաղաքի բնակիչների կողմից»,- նշել է Յուրի Ջորկաեֆը:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում մշտապես աջակցելու նմանօրինակ նախաձեռնություններին: 

 

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6