Tesla ընկերությունը շուկայական արժեքով գերազանցել Է Ford-ին
SOCIETYTesla ամերիկյան ավտոմոբիլաշինական ընկերությունն իր շուկայական արժեքով գերազանցել Է Ford ավտոկոնցեռնին այն բանից հետո, երբ նրա բաժնետոմսերի արժեքը բարձրացել Է 7,27 տոկոսով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ապրիլի 3-ին Նյու Յորքի ֆոնդային սակարանում սակարկությունների փակվելու պահին Tesla-ի բաժնետոմսերի արժեքը կազմում Էր 49 մլրդ դոլար այն դեպքում, երբ Ford-ինը գնահատվում Էր 46 մլրդ դոլար:
Tesla-ի բաժնետոմսերն աճեցին այն բանից հետո, երբ ընկերությունը հայտնեց ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ավտոմեքենաների ռեկորդային մատակարարումների մասին:
Այդ ժամանակաշրջանում ընկերությունը մատակարարել Է ավելի քան 25 հազար ավտոմեքենա, ինչը 70 տոկոսով ավելի Է անցյալ տարվա առաջին եռամսյակի մատակարարումներից: Ընդամենն անցյալ տարի Tesla-ն մատակարարել Է 76 հազար Էլեկտրաքառ: Մինչդեռ Ford-ը, անցյալ տարվա տվյալներով, վաճառել Է շուրջ 6,7 մլն ավտոմեքենա:
Այս տարի Tesla-ն պատրաստվում Է ԱՄՆ-ում սկսել Model 3 բյուջետային ավտոմեքենայի վաճառքները եւ զանգվածային պահանջարկ Է ակնկալում:
«Հինգ տարի առաջ ոչ ոք ոչինչ չգիտեր Tesla-ի մասին: Այսօր մարդիկ Tesla են ցանկանում: Այն, որպես ամենասպասված ավտոմեքենան, առաջ Է անցել BMW-ից»,-նշում Է տեխնոլոգիական վերլուծաբան Բեն Քալոն:
Tesla ընկերությունը հիմնադրվել Է 2003 թվականին եւ մասնագիտանում Է Էլեկտրամոբիլների թողարկման բնագավառում: Այն նաեւ զբաղվում Է արեւային մարտկոցների եւ Էներգակուտակիչ այլ համարկարգերի ստեղծմամբ:
1
Ucom Promotes Space Engineering Education
2
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
3
AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025
4
AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three Years
5
Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia



