Ինչպե՞ս է շոգեբաղնիքն ազդում օրգանիզմի վրա
PHOTOՎերջին շրջանում ճապոնացի գիտնականները նոր հետազոտություն են իրականացրել՝ ուղղված սրտի աշխատանքի ուսումնասիրմանը: Փորձի մասնակիցներին առաջարկվել է այցելել շոգեբաղնիք եւ շաբաթական հինգ անգամ լոգանք ընդունել:
Պարզվել է, որ սրտի աշխատանքի վրա դրական ազդեցությունից բացի, էականորեն մեծացել են փորձի մասնակիցների ֆիզիկական հնարավորությունները: Մասնագետները պնդում են, որ շոգեբաղնիք այցելելն ու լոգանք ընդունելը երկարացնում է կյանքը:
Շոգեբաղնիք այցելությունները հաճախ նպաստում են սրտի եւ սրտանոթային համակարգի աշխատանքի լավացմանը, որի հետեւանքով նվազում է թրոմբների առաջացման վտանգը: Շոգեբաղնիքը նպաստում է նաեւ մարդու տրամադրության բարձրացմանը: Հետազոտողները շոգեբաղնիքի նման ազդեցությունը բացատրում են օրգանիզմի ջերմաստիճանի բարձրացմամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: