14 մարդ է զոհվել Աֆղանստանում ԱՄՆ-ի C-130 Hercules ինքնաթիռի կործանման հետեւանքով
INTERNATIONAL NEWS14 մարդ է զոհվել Աֆղանստանի արեւելքում ամերիկյան C-130 Hercules ռազմափոխադրական ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին, հոկտեմբերի 1-ին հաղորդել է ABC հեռուստաընկերությունը:
Պենտագոնի աղբյուրի տվյալներով՝ ընդամենն օդանավում եղել է 11 մարդ՝ ԱՄՆ-ի վեց զինվորական եւ հինգ քաղաքացիական անձ: Նրանք բոլորն էլ զոհվել են: Բացի այդ, աղետի զոհ են դարձել առնվազն երեք աֆղանցի բնակիչներ, որոնք գտնվում էին գետնի վրա:
Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, առայժմ չկան այն բանի վկայություններ, որ ինքնաթիռը խփվել է:
Ավելի վաղ Աֆղանստանում գործող միջազգային կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Բրայեն Թրիբուսը հայտնել է, որ ավիաաղետը տեղի է ունեցել Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքի օդանավակայանի մերձակայքում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



