«Փորձելու եմ կազմակերպել նրանց այցը Հայաստան». Վարդան Սարգսյանը՝ բոլիվուդյան աստղերի հետ հանդիպման մասին
PHOTOԵրեկ հաղորդավար, երգիչ Վարդան Սարգսյանը «Տնից հեռու» հաղորդման շրջանակներում հանդիպել է բոլիվուդյան «Մերժվածը» հեռուստասերիալի միանգամից 2 աստղերի՝ Վանշի դերակատար Ռոհիտ Խուրանային եւ ֆիլմում Տապասիայի տատիկին մարմնավորող Պրատիմա Կազմիին: Վերջինիս հաղորդավարը սովորեցրել է հայերենով ասել ֆիլմում նրա ամենահայտնի՝ «Ռամն ինձ օգնական» արտահայտությունը:
«Մեծ դժվարությամբ կարողացա իրականացնել այդ հանդիպումները: Մոտակա 3 օրերի ընթացքում պետք է նկարահանումներ իրականացնեմ: Վստահ դեռ չեմ կարող ասել, թե ովքեր կլինեն հաղորդման մեջ, բայց բոլորի հետ կապեր կան»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց հաղորդավարը՝ հավելելով.
«Փորձելու եմ կազմակերպել նրանց այցը Հայաստան»:
Վարդանին խնդրեցինք պատմել, թե որքանով էր հեշտ բոլիվուդյան աստղերի հետ աշխատելը.
«Շատ հեշտ էր: Օրինակ՝ Պրատիման շատ բարի կին է, ասես հրեշտակ լիներ... Ինձ շատ գրկաբաց ընդունեց: Ցավալին այն էր, որ Հայաստանի մասին շատ բան չգիտեին»,-պատմում է նա:
Ի դեպ, NEWS.am STYLE-ը եւս զրուցել է Ռոհիտ Խուրանայի հետ: Դերասանի հետ մեր հարցազրույցը կարող եք ընթերցել այստեղ:
Սյունե Առաքելյան
Աղբյուրը՝ NEWS.am STYLE