Պուտինը, Մերկելը եւ Օլանդը կարեւորել են հրադադարը Դոնբասում
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Դոնբասում շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի կայուն ռեժիմի ապահովման կարեւորությունը: Այդ մասին ապրիլի 4-ին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ուկրաինայի հարավ-արեւելքում ընթացիկ իրադրությունը քննարկելիս հիմնական ուշադրությունը հատկացվել Է շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի կայուն ռեժիմի ապահովման անհրաժեշտությանը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Շեշտադրվել Է նաեւ ներուկրաինական հակամարտության մասնակիցների կողմից Մինսկի Շփման խմբի՝ ապրիլի 1-ից հայտարարված զատկական հրադադարի պահպանման, ինչպես նաեւ իրադրության ապաԷսկալացման վերաբերյալ մյուս պայմանավորվածությունների կատարման կարեւորությունը: Ամենից առաջ նկատի Է առնվում ծանր սպառազինության հետքաշումը եւ կողմերի ուժերի ու միջոցների տարանջատումը, մասնավորապես, Լուգանսկայա Ստանիցայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank’s Nor Nork branch has reopened
2
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
3
The Power of One Dram — to Mathemik NGO
4
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
5
Winter adventures continue at Myler: Idram&IDBank



