ՌԴ Քննչական կոմիտեն հաստատեց, որ 22-ամյա ղրղզստանցին մեղսակից Է Պետերբուրգի ահաբեկչությանը
INTERNATIONAL NEWSՌԴ Քննչական կոմիտեն հաստատել Է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչությունը կատարել Է Ղրղզստանից սերված 22-ամյա Ակբարժոն Ջալիլովը: Այդ մասին ասված Է գերատեսչության՝ ապրիլի 4-ին տարածված հաղորդագրության մեջ:
Փորձագետ-քրեագետները նրա գենետիկական հետքերը հայտնաբերել են ռումբով պայուսակի վրա, որը թողնվել Էր մետրոյի «Պլոշչադ վոսստանիա» կայարանում: Ինքնաշեն պայթուցիկ սարքը ժամանակին հայտնաբերվել Էր մետրոպոլիտենի աշխատակցի կողմից եւ վնասազերծվել ուժայինների կողմից:
Քննչական կոմիտեի տվյալներով՝ Ջալիլովը պայթեցումն իրականացրել Է «Սեննայա պլոշչադ» կայարանից «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարան մեկնող գնացքի վագոնում: Հենց նա Էլ երկրորդ ինքնաշեն պայթուցիկ սարքն Է պայուսակով թողել «Պլոշչադ վոսստանիա» կայարանում:
Այս եզրակացությունները քննիչներն արել են տեսադիտարկման խցիկների գրանցումները դիտելուց հետո:
Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել Է 11, տուժել՝ ավելի քան 50 մարդ: Հարուցվել Է քրեական գործ «Ահաբեկչական գործողություն» հոդվածով:
Սանկտ Պետերբուրգի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել մետրոյում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհված մարդկանց հիշատակին:
«Սանկտ Պետերբուրգի նահանգապետի կարգադրությամբ ապրիլի 4-ից քաղաքում հայտարարվում Է եռօրյա սուգ: Գեորգի Պոլտավչենկոն դիմել Է Նեւայի ափի քաղաքի բնակիչներին՝ այդ օրերին զվարճալի միջոցառումներ չանցկացնելու, իսկ հեռուստա- եւ ռադիոընկերություններին՝ ժամանցային ծրագրերի ցուցադրումից ձեռնպահ մնալու խնդրանքով»,- հայտնել են Պետերբուրգի վարչակազմի մամուլի ծառայությունում:
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



