Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Եթե անգամ շատ գումար տան, չեմ նկարահանվի սերիալներում, որոնց սցենարը գրվում է առավոտյան, նկարահանվում՝ երեկոյան. Սերգեյ Թովմասյան

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Սերգեյ Թովմասյանը:

-Պարոն Թովմասյան, մեր զրույցը սկսենք «Քավարան» հեռուստասերիալից, որտեղ մարմնավորում էիք բավականին հետաքրքիր հերոսի. Սկզբում հեռուստադիտողին հավատացրիք, որ հերոսներից ամենաանմեղն եք, ապա բոլորին անակնկալի բերեցիք, երբ պարզվեց, որ կասկածելի մարդասպանը դուք եք: Կխնդրեմ մի փոքր պատմել այստեղ կատարած Ձեր աշխատանքի մասին:

-   Նախ պետք է ասեմ, որ երբ հրավեր ստացա «Քավարան» հեռուստասերիալից, սցենարից մի հատված կարդալուց հետո, ուզում էի հրաժարվել նկարահանվել, որովհետեւ ինձ թվաց թե, նա մանյակ է, ով ուզում է բոլորին տանջամահ անել, բայց ավելի ուշ պարզվեց, որ նա ուներ իր դրդապատճառները: Եվ չնայած ես ու այդ հերոսը չունենք որեւէ ընդհանրություն մեր աշխարհընկալման ու տեսակի առումով, այնուամենայնիվ, համաձայնեցի ու ըստ արձագանքների՝ կարծես թե ընդունվեցի: Իրականում ես չէի պատկերացնում, որ այս ֆիլմը այսքան մեծ արձագանք կունենար, ի դեպ՝ գովեստի խոսքերից զատ, այս ընթացքում նաեւ մեղադրական խոսքեր եմ լսել, քանի որ մեր հասարակությունը սովորություն ունի կերպարին ու դերասանին նույնացնել:

-Այստեղ դուք թերեւս միակ ավագ դերասանն էիք, հետաքրքիր է՝ երիտասարդների հետ աշխատանքն ի՞նչպես էր ընթանում, ի՞նչ գնահատական կտաք նրանց աշխատանքին:

-    Ես միշտ ասում եմ՝ մինչեւ հոգիս չփչի, չեմ դադարի սովորել, ու կարծում եմ, որ մարդն անկախ տարիքից պետք է անդադար սովորի: Ես սովորում եմ ամենափոքր երախայից, բնությունից եւ, առհասարակ, ամեն ինչից: Ինչ վերաբերվում է երիտասարդ դերասաններին, պետք է ասեմ, որ մենք շատ տաղանդավոր երիտասարդներ ունենք:  Ինձ շատ հետաքրքիր էր այս թիմի հետ աշխատելը: Իհարկե, չեմ թաքցնի, ընթացքում նաեւ իրենց խորհուրդներ եմ տվել, բայց նաեւ իրենցից սովորում էի, թե ինչպես պետք է մի բան չանել, կամ հակառակը` անել: Իսկապես, երիտասարդներն ինձ հաճելիորեն զարմացրին: Բնականաբար, ավելի երկարատեւ աշխատելու դեպքում, ավելի լավ որակ կարելի էր ստանալ, բայց, միեւնույն է, ես կարծում եմ, որ հաջողվեց:

-Պարոն Թովմասյան, նկարահանվել եք նաեւ «Եղնիկների կածանը» հեռուստաֆիլմում: Այս ֆիլմը դեռ հանրության դատին հանձնված չէ, սակայն ուզում եմ լսել Ձեր գնահատականը՝ որպես մասնակից դերասան:

-    Այսեղ ներկայացված է վերջին տարիներին սահմանում տիրող իրավիճակն ու թշնամու անողորմ գործելաոճը: Մարմնավորում եմ գլխավոր կերպարներից մեկին: Նա գնդապետ է  ու կառավարում է ուղղաթիռների կառավարման կենտրոնը: Այս կերպարում փորձել եմ ներդնել հետաքրքիր բնավորության գծեր: Մարդկանց մեջ ընդունված է, որ զինվորականը պետք է լինի խիստ, անհոգի, սակայն ես հիշում եմ սովետական ժամանակաշրջանում իմ ծառայության տարիներն ու հստակ ասում, որ գնդապետները, գեներալները ու բարձրաստիճան այլ զինվորականներ շատ ավելի փխրուն հոգի ունեն, բարի են, հոգատար, քան նրանք, ովքեր դեռ այդ ասպարեզում երկար ճանապարհ ունեն անցնելու: Զինվորականը ոչ թե խիստ ու անհոգի պետք է լինի, այլ պիտի  լինի պարտաճանաչ ու շատ օրենքի մարդ, եւ ինքս էլ փորձել եմ նման մեկին կերտել, ով շատ է սիրում իր զինվորներին, շատ է ցավում նրանց համար ու աշխատանքից դուրս էլ մի մարդ է, ով ունի իր ընտանիքն ու կյանքը: Ես փորձել եմ լավ աշխատանք իրականացնել, բայց ես կատարյալ չեմ. երբ ինձ որեւէ հարցում կատարյալ համարեմ, ուրեմն վերջացած կլինեմ:

-Ձեր թույլտվությամբ անցում կատարենք դեպի թատրոն: Այսօր թատրոնն ի՞նչ հարթակում է:

-    Մեր թատրոնն ունի իր հավատարիմ հանդիսատեսը, որը պատրաստ է ամեն անգամ գալ ու դիտել միեւնույն ներկայացումը: Միաժամանակ, հանդիսատեսն անընդհատ նորություն է ուզում, որոնք էլ պարբերաբար իրականացնում ենք: Այժմ մի ներկայացում կա՝ «Արի երազենք», որը բեմադրել է Ժերարդ Փափազյանը, նաեւ Արմեն Էլբակյանն էլ բեմադրել է Վ. Սարոյանի «Քո կյանքի ժամերը» ներկայացումը: Շուտով կկայանան սրանց պերմիերաները: Գիտեք, ինձ դուր է գալիս, երբ թատրոնները տարբեր ռեժիսորների հետ են համագործակցում, քանի որ այդպես ճաշակի փոփոխություն է տեղի ունենում, որը միայն դրականորեն կարող է անդրադառնալ: Առհասարակ, կարծում եմ, մեր թատրոններում խղճուկ վիճակ է տիրում, քանի որ երկար տարիներ նույն ներկայացումներն են բեմադրվում ու նոր ռեժիսորների էլ հարթակ չի տրամադրվում: Եվ անգամ, երբ նրանց հնարավորություն է տրվում աշխատել, թատրոնի գեղարվեստական ղեկավարը վերջում իր մոտեցումներն է տալիս եւ արդյունքում բեմադրվում են կրկին միանման ներկայացումներ: Կարծում եմ՝ անգամ իմ տարիքի դերասաններից այսօր քչերը գիտեն, թե ինչ բան է դերասանությունը, քանի որ նրանք ապրում են կրիայի նման՝ պարփակված ու առանց նորարարությունների: Այսօր ամեն մեկը մտել է իր թատրոն ու կարծում է, որ ամենաճիշտն են, միմյանց թատրոններ գալու, շփվելու, համագործակցելու միտում չկա, ինչը շատ վատ է: Ցավով եմ ասում, որ այսօր մեր երկրում թատրոնը Մշակույթի նախարարության թույլ օղակներից մեկն է: Մեր թատրոնը զարգացում կապրի միմյանց հետ շփումներով ու փառատոններով: Պետք է պարտադիր մասնակցել աշխահի տարբեր փառատոններին, քանի որ փորձի փոխանակմամբ, շատ ավելի մեծ հաջողությունների կարելի է հասնել:

-Այսօր շատ դեպքերում չեն վստահում ու ճանապարհ չեն տալիս երիտասարդ ռեժիսորներին, բեմադրիչներին: Հետաքրքիր է՝ դուք պատրաստ կլինե՞ք «ենթարկվել» երիտասարդ մասնագետի:

-    Իհարկե:  Եթե տվյալ մասնագետը բացատրում է իր մտքերն ու տեսնում եմ, թե ինչ ինքնատիպ աշխատանք կարող է ստեղծվել, ես պատրաստ եմ «ենթարկվել» նրան: Ես գիտեմ տարիքով մեծ ռեժիսորի, ով շատ երիտասարդ է մտածում, եւ հակառակը. այնպես որ, սա հարաբերական երեւույթ է: Ես շատ կողմ եմ, որ երիտասարդներին այսօր ճանապարհ տան, ինքս էլ քանիցս հրաժարվել եմ իմ տարիներով մարմնավորած դերերից՝ իմ տեղը զիջելով երիտասարդների: Միշտ պետք է հաշվի առնել տարիքդ ու դիրքդ: Շատ կարեւոր հատկանիշ է՝ ունենալ այնքան կամք, որ ճիշտ ժամանակին հրաժարվես ինչ-որ բանից, քանի որ ծիծաղելի իրավիճակում հայտնվելուց վատ բան չկա: Դերասանը լարախաղացի նման է, պետք է կարողանալ ճիշտ քայլել, քանի որ մի քայլ այս կողմ, կամ այն կողմ, կընկնես ու ծիծաղելի կդառնաս:

-Պարոն Թովմասյան, հեռուստասերիալների նկատմամաբ մարդկանց վերաբերմունքը հիմնականում բացասական է: Հետաքրքիր է՝ դրանցից առաջարկներ ստանալիս, ե՞րբ եք հրաժարվում եւ ե՞րբ համաձայնվում:

-   Կտրականապես հրաժարվում եմ, եթե դրանք երկարաշունչ են: Վերջին նախագծերը, որոնցում համաձայնվել եմ նկարահանվել, մի քանի մասանի սերիալներ էին, որոնց պարագայում ես գիտեի, թե որտեղից ենք սկսում եւ ուր ենք հասնելու: Եթե անգամ ինձ շատ գումար տան, չեմ համաձայնվի նկարահանվել այնպիսի սերիալներում, որոնց սցենարը գրվում է առավոտյան ու նկարահանվելու է երեկոյան: Նաեւ երբեք չեմ համաձայնվում փողոցային լեզվով խոսել. Ինչ կերպար էլ լինի, ես փորձում եմ ճիշտ հայերենով խոսել:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns