Պուտինը հանդիպում կունենա ԱՊՀ-ի երկրների հետախուզությունների ղեկավարների հետ
INTERNATIONAL NEWSՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 5-ին հանդիպում կանցկացնի ԱՊՀ-ի անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության 14-րդ նիստի պատվիրակությունների ղեկավարների հետ: Այդ մասին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«ԱՊՀ-ի երկրների հետախուզական հանրակցության գործունեության համակարգման կատարելագործումը աշխատանիքի կարեւորագույն բաղադրիչն Է սաստկացող միջազգային ահաբեկչական վտանգի պայմաններում»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Ապրիլի 4-ին Մոսկվայում տեղի Է ունեցել ԱՊՀ-ի անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցությունը: Դրանից հետո ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոյի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել Է, որ ԱՊՀ-ի երկրների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը նախեւառաջ ահաբեկչության դեմ պայքարում:
«Մասնակիցներն ամփոփիչ հուշագրում հաստատել են խորհրդակցության շրջանակներում իրենց բազմակողմ համագործակցությունը շարունակելու մտադրությունը: Որպես հիմնական սպառնալիքներ, որոնք վերաբերում են ԱՊՀ-ի անդամ բոլոր երկրների կենսական շահերին, նշվել են միջազգային ահաբեկչությունը, կրոնական եւ քաղաքական ծայրահեղականությունը»,-հայտնել Է Իվանովը:
«Նիստն սկսվել Է լռության րոպեով ի հիշատակ Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում ապրիլի 3-ի պայթյունից զոհվածների հիշատակի»,-հավելել Է ՌԴ ԱՀԾ-ի մամուլի բյուրոյի ղեկավարը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



