Yerevan, 19.May.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ ԱԻ նախարարությունում կայացել է ականազերծման միջազգային օրվան նվիրված քննարկում

SOCIETY

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԻՆ-ի և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի  նախաձեռնությամբ ապրիլի 4-ին կայացել է քննարկում-հանդիպում՝ նվիրված ականազերծման միջազգային օրվան: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավելելով. «Միջոցառման նպատակն էր կրկին բարձրաձայնել ականային վտանգի մասին, հանրության ուշադրությունը հրավիրել ականային վտանգի իրազեկման և ականազերծման գործունեությանն աջակցելու կարևորությանը, գործընկեր և շահագրգիռ կազմակերպություններին ներկայացնել հումանիտար ականազերծման առումով Հայաստանում առկա իրավիճակը, ձեռքբերումներն ու խնդիրները, ինչպես նաև՝ քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՊՆ և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, տասից ավելի միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների անդամներ:

Մանսակիցներին ողջունեց ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ով մասնավորապես նշեց.

Օրվա խորհրդին համահունչ՝ հանդիպումը նպատակ ունի ականազերծման ոլորտում համագործակցության նոր մեկնարկ տալ, քննարկման արդյունքում ձևավորել այն հարթակը, որը կհանդիսանա հիմնական անելիքների սկզբնատեղին:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի տեղակալ Դմիտրի Մարիասին և Հայկական Կարմիր Խաչ ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ.Առաքելյանը զեկուցեց իրենց կողմից Հայաստանում տարվող աշխատանքի, ինչպես նաև՝ ձեռքբերումների, մարտահրավերների և ապագա ծրագրերի մասին, որը ներառում էր համագործակցություն ինչպես Արտակարգ իրավիճակների նախարարության, այնպես էլ՝ այլ գերատեսչությունների հետ:

Քննարկելով բնակչության պաշտպանության համատեքստում հումանիտար ականազերծման խնդիրներն ու միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարները՝ ներկաներն առաջ քաշեցին ոլորտում առկա հիմնական խնդիրներն ու առաջնային լուծում պահանջող հարցերը:

Նախարար Դ. Տոնոյանը շեշտեց, որ ոլորտի կարողությունների և հագեցվածության առումով նկատելի առաջընթաց կա, սակայն լուրջ անելիքներ կան սահմանամերձ համայնքների բնակչության իրազեկվածության ուղղությամբ:

Համայնքների համաչափ զարգացման նպատակով և աղետների ռիսկի նվազեցման համատեքստում շատ կարևոր է  համայնքների համաչափ զարգացման ծրագրում ընդգրկել ականազերծման բաղադրիչը: Շնորհակալություն բոլորին՝ միասին այս կարևոր օրը նշելու և ոլորտի հարցերը քննարկելու համար: Հավատով ենք, որ շահագրգիռ գերատեսչությունների հետ համագործակցելով կշարունակենք մեր աշխատանքը,- եզրափակեց նախարարը:

 

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service