Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի տրանսպորտի նախկին նախարար Զիյա Մամեդովը մեղադրել է ամերիկյան լրատվամիջոցներին

INTERNATIONAL NEWS

Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը, ով համարվում է Ադրբեջանի ամենահարուստ մարդկանցից մեկը, արտահայտել է իր վերաբերմունքը ԱՄՆ մի խումբ սենատորների պահանջի վերաբերյալ, ովքեր պահանջում են մանրամասն ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սեփական ընկերության՝ Ադրբեջանում ծավալած գործունեությունը:

Այս մասին  հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Սենատորները, մասնավորապես, պահանջել են ուսումնասիրել Բաքվի կենտրոնում կառուցված Trump Tower երկնաքերի կառուցման մանրամասները, որն ըստ պնդումների կառուցվել է Ադրբեջանի տրանսպորտի նախկին նախարար Զիյա Մամեդովի ընտանիքի և Թրամփի ընկերության կողմից:

Սենատորները կասկած են հայտնել Դոնալդ Թրամփի և Մամեդովների ընտանիքի մեջ հնարավոր կոռուպցիոն գործարքների վերաբերյալ և ամերիկյան ԶԼՄ-ներում այդ թեմայով տեղ են գտել մի շարք հոդվածներ:

Ադրբեջանական «Ենի մուսավաթ» թերթի հետ զրույցում Զիյա Մամեդովը անդրադառնալով այդ ամենին` ամերիկյան ԶԼՄ-ներին մեղադրել է զրպարտության մեջ:

«Ամերիկյան ԶԼՄ-ները, որոնք այդ թեմայով նյութեր են հրապարակել զբաղվում են զրպարտությամբ»,- ասել է Զիյա Մամեդովը:

ԱՄՆ սենատորներ Շերրոդ Բրաունը, Բեն Քադինը և Դայան  Ֆենշտեյնը ԱՄՆ ֆինանսների նախարարին, գլխավոր դատախազին և Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենին ուղղված նամակում կոչ էին արել կոռուպցիայի դեմ պայքարի և պատժամիջոցների օրենքի շրջանակներում ուսումնասիրել Թրամփի՝ Ադրբեջանում ծավալած բիզնես գործունեությունը:

ԱՄՆ կոնգրեսի հրապարակման համաձայն` սենատորների մտահոգության պատճառ է հանդիսացել Նյու Յորքեր ամսագրում 2017-ի մարտի 13-ին տպագրված «Դոնալդ Թրամփի ամենավատ համաձայնագիրը» վերնագրով հետազոտական հոդվածը:

Հոդվածում խոսվում է ԱՄՆ նախագահ Թրամփի և Ադրբեջանի տրանսպորտի նախկին նախարար Զիյա Մամմեդովի ընտանիքի միջև եղած կապերի մասին:

Սենատորների նամակում ասվում է  որ պետք է մանրակրկիտ ուսումնասիրություն կատարվի, քանի որ կարող է պարզվել, որ Trump Organisation ընկերության կատարած գործարքների արդյունքում Թրամփը և նրա կազմակերպությունը գտնվում են Ադրբեջանի կոռումպացված օլիգարխների ազդեցության տակ:

Սենատորները Արդարադատության նախարարությանը խնդրել են մանրամասն ուսումնասիրության ենթարկել Trump Organization-ի և Ադրբեջանի տրանսպորտի նախկին նախարար Զիյա Մամմեդովի, նրա որդի Անարի և եղբոր Էլթոնի հետ ունեցած կապերը:

Դեռևս 2016-ի դեկտեմբերին «Արմենպրես»-ը, հղում կատարելով azadliq.info-ին՝ տեղեկացրել էր, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի ընկերությունը (Trump Organization) դադարեցնում է Ադրբեջանում իրականացվող նախագծերի լիցենզավորված պայմանագրերը:

Trump Organization-ի փոխնախագահի փոխանցմամբ`Թրամփի այս որոշումը պայմանավորված էր նրանով, որ նորընտիր ԱՄՆ նախագահը 2017 թվականի հունվարի 20-ին տեղի ունեցած նախագահական երդմնակալությունից առաջ ցանկանում էր խուսափել բիզնես շահերի եւ իր քաղաքական դերի հնարավոր հակասություններից:

Բաքվի կենտրոնում գտնվող Trump Tower անվանումը կրող 33 հարկանի հյուրանոցի շինարարական աշխատանքները ավարտվել էին դեռեւս 2015 թվականին, սակայն հյուրանոցի բացումը չէր կատարվել:

Դեռ 2016-ի մայիսին The Washington Post թերթը հոդված էր հրապարակել այն մասին, որ վերոհիշյալ աշտարակը պատկանում է ոչ թե Դոնալդ Թրամփին, այլ Ադրբեջանի տրանսպորտի և կապի նախարար Զիա Մամեդովի որդուն՝ Անար Մամեդովին: Վերջինս հանդիսանում է «Գարանտ Հոլդինգի» տնօրենը և Trump Tower-ի սեփականատերը: Անար Մամեդովը Թրամփից պարզապես գնել էր վերջինիս անվանումը:

 

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders