Մոսուլում ԻՊ զինյալները շուրջ 30 հոգու են մահապատժի ենթարկել
INTERNATIONAL NEWSԻսլամական պետություն ահաբեկչական խմբավորման զինյալները Մոսուլի արևմտյան հատվածում մահապատժի են ենթարկել շուրջ 30 մարդու: Վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Իրաքի բանակի գնդապետ Ահմեդ ալ-Ջաբուրին: Նրա տվյալներով` բոլոր մահապատժի ենթարկվածները տղամարդիկ են եղել, ովքեր փորձել են փախչել քաղաքից:
ԻՊ ահաբեկիչներն արգելում են խաղաղ բնակիչներին լքել Մոսուլը, ինչի առնչությամբ ֆեթվա (կրոնական կարգադրություն) են հրապարակել, որով արգելվել է «խալիֆաթի տարածքից անհավատների տարածք» անցնելը:
Մոսուլի գրավման գործողությունը Իրաքի բանակը սկսել է դեռևս 2016թ-ի հոկտեմբերից:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



