ԱՄՆ-ում հաքերները 15 մլն մարդու անձնական տվյալներ են հափշտակել T-Mobile ընկերության բազայից
INTERNATIONAL NEWSՀաքերները 15 մլն մարդու անձնական տվյալներ են հափշտակել Գերմանիայում բազավորված T-Mobile հոլդինգի տվյալների բազայից, որը կապի առաջատար օպերատորներից մեկն է ԱՄՆ-ում: Այդ մասին, հոկտեմբերի 1-ին լրագրողներին հայտնել են T-Mobile-ի հետ համագործակցող Experian ամերիկյան ընկերո ւթյան ներկայացուցիչները, որի համակարգերում կիբեռհանցագործները «սողանցք» են գտել:
Մասնավորապես, տեղեկատվություն է հափշտակվել T-Mobile-ի հաճախորդների սոցիալական ապահովության քարտերի համարների, հասցեների, ծննդյան ամսաթվերի վերաբերյալ: Նշված տեղեկությունների առկայությունը հաքերների համար դյուրացնում է մարդկանց բանկային հաշիվներ մուտք գործելու հնարավորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



