Yerevan, 01.February.2026,
00
:
00
BREAKING


Նոր խորհրդարանի կին պատգամավորները

LIFE

Wnews.am-ը գրում է.

 Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արդեն հայտնի են. Ազգային ժողովում կտեսնենք չորս քաղաքական ուժ՝ Հանրապետական, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք եւ Հայ հեղափոխական դաշնակցություն։

Նախնական արդյունքներով, նոր խորհրդարանի կին պատգամավորները 15-ն են, որոնց էլ Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ.

Հանրապետական կուսակցություն. 7 կին պատգամավոր

Կուսակցության համամասնական ցուցակի երրորդ տեղում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն է։ Արդյոք նա կընդունի իր մանդատը որպես պատգամավոր, թե կշարունակի պաշտոնավարել որպես Արդարադատության նախարար, դեռ հայտնի չէ.

Մարգարիտ Եսայան.

Նախկինում լրագրող Մարգարիտ Եսայանը պատգամավոր էր նաեւ նախորդ խորհրդարանում։

Հերմինե Նաղդալյան.

ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատգամավորական գործունեություն սկսել է ծավալել դեռեւս 1995 թվականից։

Շուշան Պետրոսյան.

Երգչուհի Շուշան Պետրոսյանը, ով պատգամավոր էր նաեւ նախորդ գումարման Ազգային ժողովում, այս անգամ էլ ընդգրկված էր Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում, ուստի այս անգամ էլ ընտրվեց պատգամավոր։

Շուշան Սարդարյան.

Շուշան Սարդարյանին առաջին անգամ կտեսնենք որպես պատգամավոր։ Նա  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և զանգվածային լրատվական միջոցների հետ կապերի ծառայության պետն էր,
2010-2013թթ. – Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար (համատեղությամբ),
2016թ. սեպտեմբերի 24-ից՝ ՀՀ վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։

Ջեմմա Բաղդասարյան.

Նոր խորհրդարանում Հանրապետական կուսակցության կողմից ներկայացված կին պատգամավորների թվում կտեսնենք նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանին։

Ռուզաննա Մուրադյան.

Ինչպես նախորդ խորհրդարանում, այս անգամ էլ Ռուզաննա Մուրադյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել Հանրապետական կուսակցությունից։

«Ծառուկյան» դաշինք.

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը 2-րդ տեղում է եւ խորհրդարանում ունենալու է 30 պատգամավոր, որոնցից 4-ն են կանայք։

Նաիրա Զոհրաբյան.

Նաիրա Զոհրաբյանը պատգամավոր է 2007 թվականից։ Խորհրդարանի ամենաակտիվ պատգամավորներից մեկին կտեսնենք նաեւ նոր գումարման Ազգային ժողովում։

Իվետա Տոնոյան.

Իվետա Տոնոյանին առաջին անգամ ենք տեսնելու խորհրդարանում։ Նա

Նա Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրենն է, ինչպես նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական բաժնի գլխավոր խմբագիրը։

Լուիզա Սարգսյան.

Նոր խորհրդարանում առաջին անգամ կտեսնենք նաեւ Լուիզա Սարգսյանին։Նա ՀԱՊՀ Ռուսաց լեզվի ամբիոնի ասիստենտ է։

Կարինե Պողոսյան.

Նախկինում Հանրապետական կուսակցության ցուցակով ընտրված պատգամավոր Կարինե Պողոսյանն այս անգամ խորհրդարանում կհայտնվի «Ծառուկյան» դաշինքի կողմից։ Ի դեպ, նա նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի զարմուհին է։

Մարինա Մարգարյան.

Նախնական արդյունքներով, «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր է դառնում Մարինա Մարգարյանը։ Նա ԲՀԿ անդամ է, Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ ԹԸՍ ամբիոնի պրոֆեսոր։

«Ելք» դաշինքը խորհրդարանում կունենա 9 պատգամավոր, որոնցից 2-ն են կին։

Մանե Թանդիլյան.

Նա «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր հաշվապահն է: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ուղղված «Դեմ եմ» նախաձեռնության ակտիվիստներից էր, այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի քարտուղար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025