Մետրոյում ահաբեկչության ենթադրյալ կատարողի ծնողները Ղրղզստանից ժամանել են Պետերբուրգ
INTERNATIONAL NEWSՍանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունն իրականացրած ենթադրյալ մահապարտ ահաբեկիչ Ակբարժոն Ջալիլովի ծնողները Ղրղզստանից ժամանել են Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք, ինչի մասին հայտնել Է «Ռոսիա-24» հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինքնաթիռը, որով ժամանել են Ջալիլովի հայրն ու մայրը, Սանկտ Պետերբուրգում վայրԷջք Է կատարել ապրիլի 5-ին:
«Ես դրան չեմ հավատում», սրանք են այն միակ խոսքերը, որոնք լրագրողներին ասել Է ենթադրյալ ահաբեկչի մայրը:
Ջալիլովի ծնողները կմասնակցեն ահաբեկչության մեջ կասկածվողի նույնականացման ընթացակարգին, ինչպես նաեւ կհարցաքննվեն քրեական գործը վարող քննիչների կողմից:
Նախօրյակին ՌԴ Քննչական կոմիտեն հաստատել Է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչությունը կատարել Է Ղրղզստանից սերված 22-ամյա Ակբարժոն Ջալիլովը: Փորձագետ-քրեագետները նրա գենետիկական հետքերը հայտնաբերել են պայթուցիկ սարքով պայուսակի վրա, որը թողնվել Էր մետրոյի «Պլոշչադ վոսստանիա» կայարանում: Ինքնաշեն պայթուցիկ սարքը ժամանակին հայտնաբերվել Էր մետրոպոլիտենի աշխատակցի կողմից եւ վնասազերծվել ուժայինների կողմից:
Քննչական կոմիտեի տվյալներով՝ Ջալիլովը պայթեցումն իրականացրել Է «Սեննայա պլոշչադ» կայարանից «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարան մեկնող գնացքի վագոնում: Հենց նա Էլ երկրորդ ինքնաշեն պայթուցիկ սարքն Է պայուսակով թողել «Պլոշչադ վոսստանիա» կայարանում:
Այս եզրակացությունները քննիչներն արել են տեսադիտարկման խցիկների գրանցումները դիտելուց հետո:
Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել Է 14, տուժել՝ ավելի քան 50 մարդ: Հարուցվել Է քրեական գործ «Ահաբեկչական գործողություն» հոդվածով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



