«Մեքենայի դռները բաց էի թողել, մտել սուպերմարկետ». դերասան Արամ Կարապետյանը իր մեքենայի գողության և այն վթարված գտնելու մասին
PHOTOTert.am Life-ը գրում է
Երեկ առավոտյան Երևանում` Էրեբունի փողոցում, գողացել են «Շանթ» հեռուստաընկերության դերասան Արամ Կարապետյանին Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենան։ Ավելի ուշ մեքենան հայտնաբերվել է վթարված վիճակում։
Tert.am Life-ի հետո զրույցում Արամն ասաց, որ մեքենայի դռները բաց են եղել։ «Ես մեքենան բաց էի թողել, մտել էի սուպերմարկետ` գնումներ անելու։ Ես չեմ փակում մեքենան»,– ասաց նա։
Դերասանի խոսքով` կասկած չունի, թե ով կարող էր նման բան անել. «Ես թշնամիներ չունեմ։ Պատկերացում չունեմ` ով կարող է լինել, ում պետք է վատություն անեի, որ նման բան աներ»։
Ոստիկանություն դիմելուց ժամեր անց Արամի մեքենան հայտնաբերվել է Արարատի մարզի Այնթափ գյուղում` վթարված վիճակում։ «Մեքենան ռոզիկս տվեցին և գտան։ Շատ արագ են վարել, մեքենան ջարդելով տարել են։ Մինչև գտան արդեն վթարված էր»,– ասաց դերասանն ու հավելեց, որ տուժածներ չկան, միայն մեքենան են ջարդուփշուր արել։
Դերասանը դեռևս չգիտի` թե որքան գումարի վնաս է կրել։ Մեքենան այժմ տուգանային հրապարակում է։