Ռուսական ռազմակայանի օդաչուները հատուկ պարապմունքներ են սկսել Հայաստանի երկնքում
SOCIETY Հայաստանում տեղաբաշխված ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազայում չորրորդ սերնդի ՄիԳ-29 կործանիչների օդաչուները ձեռնամուխ են եղել նավավարման բարդ տարրերի կատարման հատուկ պարապմունքներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, օդաչուները թռիչքային վարժանքներ են կատարելու ստրատոսֆերայում՝ ավելի քան 10 հազար մետր բարձրության վրա՝ նավավարման բարդ եւ խմբային տարրեր իրականացնելով զույգերով եւ մարտական օղակի կազմում:
Նավավարման բարդ բաղադրիչների կատարմանը թույլատրված են առաջին եւ երկրորդ կարգի օդաչուները, որոնք ունեն ավելի քան 500 թռիչքաժամ, ինչպես նաեւ երրորդ կարգի երիտասարդ օդաչուները, որոնց ՄիԳ-29 ուսումնավարժական ինքնաթիռներում կուղեկցեն բարձրակարգ հրահանգիչները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



