6,0 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանում
SOCIETY6,0 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանի Խորասան-Ռեզավի հյուսիսարեւելյան նահանգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fars գործակալությանը:
Երկրաշարժի Էպիկենտրոնում, որը գտնվում Էր Մեշհեդ քաղաքից 80 կիլոմետր հեռավորության վրա, կա հինգ գյուղ: Նախնական գնահատումների համաձայն՝ աղետի գոտում կարող Է հայտնվել մի քանի հարյուր մարդ:
Երկրաշարժի գոտի են ուղարկվել մասնագետների խմբեր՝ գնահատելու հնարավոր վնասը: Փրկարար բոլոր ծառայությունները բերված են լիակատար պատրաստության վիճակի: Զոհերի եւ ավերածությունների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել:
Իրանի ազգային սեյսմոլոգիական ծառայությունում չեն բացառել ստորգետնյա հետցնցումների հնարավորությունը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



