Yerevan, 19.May.2026,
00
:
00
BREAKING


Քառօրյա դասընթացը կնպաստի թանգարանի աշխատողների հմտությունների զարգացմանը

SOCIETY

Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Հայաստանի ազգային կոմիտեն ՀՀ մշակույթի նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ու Սմիթսոնյան ինստիտուտի համատեղ  «Իմ Հայաստան» ծրագրի աջակցությամբ ապրիլի 5-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվում է «Թանգարանային ցուցադրություն. Նախագծում և դիզայն» խորագրով դասընթաց` թանգարանային ցուցադրությունների կազմակերպման ոլորտում ընդգրկված հայ մասն ագետների համար: Այս մասին ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը զրուցեցին ծրագրի նախաձեռնողներն ու մասնակիցները:

«Մեր օրերում տևական փոփոխվող աշխարհում մենք փորձի փոխանակման,  նոր հարթակների ստեղծման, նոր տեխնոլոգիաների յուրացման կարիք ունենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նրա խոսքով` պետք է նոր ցանցեր ստեղծել, հասանելի լինել հանրության

լայն շրջանակի համար:

ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավար Դեբորա Գրեյսերն ընդգծեց, որ այս նախագիծը Հայաստանում հարուստ մշակութային ժառանգության մասին ունեցած գիտելիքները կիսելու հնարավորություն կտա: «Այն գյուղական համայնքներում տուրիզմի զարգացման հնարավորություններ կստեղծի: Թանգարանները յուրահատուկ դեր են խաղում զբոսաշրջության զարգացման գործում. դրանք ոչ միայն աշխատում են մշակութային ժառանգության հետ, այլև առաջարկում են իրենց դիտարկել որպես  դրա մի մաս»,- շեշտեց նա:

Դասընթացը նպատակ  ունի զարգացնել Հայաստանի թանգարանային ոլորտի աշխատակիցների հմտությունները ցուցադրությունների կազմակերպման իրականացման գործընթացում: Դասախոսությունների ու խմբակային աշխատանքների միջոցով մասնակիցները ձեռք կբերեն նաև ցուցադրությունների գնահատման փորձառություն:

Դասընթացը վարելու են Ամերիկյան կուրատորների  ասոցիացիայի նախագահ Հելեն Էվանսը, Ամանդա Մայնեն՝ Բրիտանական թանգարանից, Էրիկ Քրիստիանսենը՝ Սմիթսոնյան թանգարաններից, ԱՄՆ և ԻԿՕՄ Հայաստանի ազգային կոմիտեից ընդգրկված փորձագետների խումբը:

Դասընթացի մասնակիցներն ընտրվել են բաց հայտարարության արդյունքում` հաշվի առնելով նրանց մասնագիտացումը թանգարանային ցուցադրության ոլորտում:

Նրանց թվում են Հայաստանի և Ջավախքի քսանհինգ թանգարանների աշխատակիցներ, թանգարանների հետ աշխատող անկախ կուրատորներ, ինչպես նաև «Իմ Հայաստան» ծրագրի գործունեության շրջանակում ընդգրկված հինգ մարզային թանգարաների աշխատակիցներ:

Թանգարաններում աշխատող մասնագետների վերապատրաստումը ԻԿՕՄ Հայաստանի  ազգային կոմիտեի  ռազմավարության առանցքային  ուղղություններից մեկն է: Այդ նպատակով ստեղծման օրից ի վեր կազմակերպությունը  համագործակցում է ՀՀ մշակույթի նախարարության, ինչպես նաև տեղական միջազգային կազմակերպությունների հետ` իրականացնելով թանգարանների աշխատողների տարաբնույթ վերապատրաստման դասընթացներ: Որոնց արդյունքում Երևանի և մարզերի մի շարք թանգարաններում ստեղծվել են  բազմաթիվ կրթական ծրագրեր, որոնք  նոր շունչ և նոր որակ են հաղորդել հանրայ  աշխատանքներին, ինչպես նաև արժանացել մի շարք մրցանակների միջազգային մրցույթներում:

 

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service