Եվտուշենկոյի «Բերինգի թունելը» վերջին վեպը կհրատարակվի 2017 թվականին
SOCIETYԲանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյի «Բերինգի թունելը» վեպը, որի վրա նա աշխատել Է մինչեւ իր կյանքի վերջին օրը, հավանաբար, կհրատարակվի արդեն այս տարի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 5-ին այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել Է բանաստեղծի այրին՝ Մարիա Եվտուշենկոն:
«Դա ավանդական վեպ չԷ,- պարզաբանել Է նա:- Դրանք նովելներ են, նրա հիշողությունները պատերազմական մանկության, Ամերիկա ուղեւորությունների, կյանքի տարբեր իրադարձությունների մասին: Միեւնույն ժամանակ գլխավոր գործող անձն ինքը չԷ, թեեւ վեպի հիմքը գրողի սեփական փորձն Է»:
Եվգենի Եվտուշենկոն վախճանվել Է ապրիլի 1-ին կյանքի 85-րդ տարում ուռուցքային հիվանդությունից ԱՄՆ-ի Թալսա քաղաքի (Օկլահոմայի նահանգ) հիվանդանոցում, որտեղ նա բուժվում Էր մարտի 12-ից: Ապրիլի 5-ին Թալսայում կկայանա բանաստեղծի հետ նրանց հրաժեշտը, ովքեր նրան գիտեին «ամերիկյան կյանքից»: Բանաստեղծին հողին կհանձնեն Մոսկվայի մարզի Պերեդելկինո ավանում: Քաղաքացիական հոգեհանգիստը պլանավորված Է Մոսկվայում ապրիլի 11-ին, այն կկայանա Գրողների տանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



