Երգում կա սեր, կա զգացմունք, բայց չկա «ողբ». Գոռ Հակոբյանն ապրիլի 7-ին նոր տեսահոլովակով կներկայան
LIFELife.panorama.am-ը գրում է
Ապրիլի 7-ին տեղի կունենա Գոռ Հակոբյանի նոր տեսահոլովակի պրեմիերան։ «Սիրտն իմ»՝ այսպես է կոչվում Գոռի նոր հեղինակային երգը, որի մանրամասների մասին պատմել է Life.panorama.am-ին:
«Երգը, նախորդ երգերիս հետ համեմատությամբ, ավելի դանդաղ ռիթմերով է։ Այն «չստացված» սիրո մասին է։ Կարծում եմ՝ դուր կգա լսարանին»,- նշեց Գոռը:
Երգչի խոսքով՝ տեսահոլովակում փորձել են խուսափել տխրեցնող տեսարաններից.
«Փորձել ենք մաքսիմալ ցույց չտալ ոչ մի «լաց»։ Իրականում երգը մի քանի անգամ ջնջվել եւ նորից ռեստավրացվել է։ Սկզբից այն ուղղակի լսելու համար նախատեսված երգ էր, հետո փոխեցինք ավելի պարային տարբերակի։ Երգում կա սեր, կա զգացմունք, բայց չկա «ողբ»: Ռեժիսորը Կարեն Ամյանն է, երգը գրել եմ ես, իսկ գործիքավորումը կատարել է Հով Գրիգորյանը։ Մենք փորձել ենք մաքսիմում նկարել տարբերվող բան։ Հանդիսատեսը, կարծում եմ, կգնահատի տղաների աշխատանքը։ Նրանք իսկապես ջանք ու եռանդ չենք խնայել»,- պատմեց մեր զրուցակիցը:
Ինչպես հայտնի է՝ Գոռը ներկայացնում է իր հեղինակային երգերը: Հեաքրքրվելով, թե աշխատանքային գերծանրաբեռնվածության ընթացքում, ե՞րբ է հասցնում ժամանակ տրամադրել ստեղծագործելուն, պատասխանեց.
«Մուսան կարող է գալ ամենաանհարմար պահին, դրա համար ես միշտ օգտագործում եմ հեռախոսիս ձայնագրիչը։ Վերադառնալով ստուդիա՝ արդեն սկսում եմ այդ փոքրիկ ձայնագրություններից ստանալ ամբողջական երգ»:
Այս պահին էլ Գոռ Հակոբյանը ընկերների հետ շրջագայում է Ռուսաստանի Դաշնության քաղաքներում.
«Հիմա ես եւ իմ գործընկերները գտնվում ենք մեկամսյա շրջագայության մեջ։ Որպես երգիչ՝ արդեն պլանավորում եմ հաջորդ երգս։ Աշխատելով պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի հետ՝ ուղղակի չես կարող դադար տալ, որովհետև նրա մոտ մի տարի շուտ արդեն ամբողջությամբ պլանավորած գրաֆիկ է։ Պատրաստվում ենք հունիս-հուլիս ամիսներին ներկայացնել ավելի ամառային տրամադրությամբ երգ, իսկ սեպտեմբերին՝ դուետ։ Դե իսկ որպես դերասան՝ շարունակում եմ նկարահանվել «Ֆուլ հաուսում»»,- իր խոսքն ավարտեց մեր զրուցակիցը։
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



