Ամերիկացի պրոֆեսորը որդուն պարապմունքների Է բերել Գոձիլայի զգեստով
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ում Ինդիանայի համալսարանի ինֆորմատիկայի եւ հաշվողական տեխնիկայի դպրոցի (School of Informatics and Computing at Indiana University) դասախոսուհին որդուն պարապմունքի Է բերել Գոձիլայի զգեստով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 5-ին այս մասին հայտնել Է Mashable-ը:
Պրոֆեսոր Էրիկա Բիգա Լին ստիպված Է եղել աշխատանքի գալ յոթնամյա Մաքսի հետ, քանի որ դպրոցում սկսվել Է գարնանային արձակուրդը:
Աշակերտներից մեկը տղայի նկարն ապրիլի 4-ին հրապարակել Է Twitter-ի իր Էջում: Մեկ օրում հրապարակումը հավաքել Է 19 հազարից ավելի լայք եւ ավելի քան յոթ հազար ռեթվիթ:
Լիի խոսքով՝ Մաքսն արդեն 2016 թվականին եկել Է իր դասերին: Այն ժամանակ երեխան եղել Է տիրանոզավրի զգեստով:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



