Գեղարքունիքում նախապատրաստվում են գարնանացանին
SOCIETY Գեղարքունիքի մարզի համայնքներում գյուղացիական տնտեսություններն արդեն նախապատրաստվում են գարնանացանին` հայտեր ներկայացնելով պետական աջակցությամբ դիզվառելիք, պարարտանյութեր եւ սերմացուներ ձեռք բերելու նպատակով:
ՀՀ կառավարությունն իր հերթին կատարում է հատկացումները` համայնքներից ներկայացված հայտերի հիման վրա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, համայնքներից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կառավարությունը 2017 թվականի գարնանացան աշխատանքների կատարման համար Գեղարքունիքի մարզին հատկացրել է 6423,5 տոննա ազոտական, 176,4 տոննա ֆոսֆորական եւ 212,4 տոննա կալիումական պարարտանյութեր: 50-կիլոգրամանոց 1 պարկ ազոտական պարարտանյութի արժեքը համայնքում կազմում է 6 հազար, կալիումական եւ ֆոսֆորական պարարտանյութերի մեկ պարկի արժեքը` 7 հազար դրամ: 2017 թվականի ապրիլի 5-ի դրությամբ արդեն մարզ է ներկրվել 1001,8 տոննա ազոտական պարարտանյութ: Համայնքներից ներկայացված հայտերի հիման վրա կառավարությունը գյուղացիական տնտեսություններին հատկացրել է նաեւ սուբսիդավորված սերմացուներ` 60 տոննա գարնանացան ցորեն, 192,9 տոննա գարնանացան գարի, 40 տոննա կորնգան, 10,75 տոննա հնդկացորեն, 9,7 տոննա առվույտ, 6,1 տոննա ոլոռ, 1 տոննա եգիպտացորեն, 2,5 տոննա սիսեռ: Գարնանացան ցորենի 1 կիլոգրամը տնտեսություններին հատկացվելու է 150, գարին` 130, կորնգանը` 370, առվույտը` 1500, եգիպտացորենը` 350, սիսեռը` 500, ոլոռը` 300, հնդկացորենը` 500 դրամով:
Գարնանացան սերմացուն հիմնականում հատկացվում է 1-3 հեկտար հողատարածք մշակող տնտեսավարողներին: Կառավարության կողմից մարզի տնտեսություններին հատկացվելու է նաեւ սուբսիդավորված դիզվառելիք, որի քանակությունը նույնպես կսահմանվի համայնքներից ներկայացված հայտերի հիման վրա: Սուբսիդավորված 1 լիտր դիզվառելիքը գյուղացիական տնտեսություններին կբաշխվի 280 դրամով` 340 դրամ շուկայական արժեքի դիմաց:
«Այժմ ընթանում է պարարտանյութի բաշխումը, առաջիկա օրերի ընթացքում կսկսվի նաեւ սուբսիդավորված սերմացուների եւ դիզվառելիքի բաշխումը: Կարվի հնարավորը, որպեսզի գարնանացանի մեկնարկին գյուղացիական տնտեսությունները լինեն կազմ ու պատրաստ` պետական աջակցությունն ըստ պահանջարկի ստացած»,- հավաստեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը:
Խոսրով Խլղաթյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



