Եվրախորհրդարանի պատգամավորները ձեռնամուխ են եղել Brexit-ի շուրջ բանաձեւի քննարկմանը
SOCIETY Եվրախորհրդարանի (ԵԽ)պատգամավորները ձեռնամուխ են եղել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) շուրջ բանաձեւի քննարկմանը, որը կոչված Է նախանշել այդ գործընթացի ընդհանուր շրջանակները եւ ինչ-որ առումով դառնալ հանրակցությունում մնացած 27 պետությունների շահերի հռչակագիր: Լարված բանավեճերն ընթանում են Ստրասբուրգում ԵԽ-ի նստաշրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այս բանաձեւը կդառնա հստակ ուղերձ. եվրոպական երկրները մնում են միասնական, չնայած այն բանին, որ Մեծ Բրիտանիան որոշեց լքել ԵՄ-ն,-հայտարարել Է Եվրոպական ժողովրդական կուսակցության խոշորագույն խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը:-Լոնդոնը պետք Է հասկանա, որ ԵՄ-ն ապակայունացնելու բոլոր փորձերը հաջողությամբ չեն պսակվի»:
Կողմերի համար գլխավոր հարցերից մեկն առեւտրի հարցն Է:
Բրիտանական իշխանություները ցանկանում են այս թեմայի շուրջ բանակցություններն սկսել ԵՄ-ից դուրս գալու գործընթացին զուգահեռ: Սակայն եվրոպացի բազմաթիվ քաղաքական գործիչներ դեմ են դրան: «Մեծ Բրիտանիայի հետ ապագա հարաբերությունները հարկ Է քննարկել միայն այն բանից հետո, երբ կավարտվի Brexit-ի ընթացակարգը»,-հայտարարել Է ԵԽ-ում լիբերալների խմբակցության ղեկավար եւ Լոնդոնի հետ բանակցություններում Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Գի Վերհոֆստադտը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



